«Մարդիկ շատ են երկրից հեռացած: Հսկայական մաս ազգանուններն են փոխել, ամաչում են, որ իրենք հայ են: Իրենց տղաների, աղջիկների անունները ուրիշ ձև են հնչեցնում, դա թրենդի մեջ չէ: Զարմանում են օտար լեզվով՝ «վա՜ու…», մոռանում են, որ դրա արմատը «վայ»-ն է:
Մի տեսակ ամաչում ենք, որ մենք այս տեսակ ենք: Մենք ուզում ենք եվրոպացի լինել, ռուս լինել:
Ընկերոջս հետ կապս խզել եմ այն պատճառով, որ 1 ամիս չկար, գնաց Ռուսաստան, զանգեց, ասաց՝ «պրիվետ, բրատան…»: Դպրոցում կարգին ռուսերեն էլ չէր կարողանում սովորել: Էս երբ դարձաք՝ «բրատան, պրիվետ»:
Բարևի մեջ կյանք կա, բարի արև կա», -« 3-րդ մուտք» հաղորդաշարի շրջանակներում ասել է բեմադրիչ, դերասան Դավիթ Հակոբյանը:


















































