Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես կարող եմ միայն իմ արյունը թափել, իմ ժողովրդի արյունը թափել չեմ կարող | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞նց կարա Ծառուկյանը որևէ մեկին խոսք տված լինի, որ իրեն վարչապետ կընտրենք.Ծառուկյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծառուկյանը դիմե՞լ է Լուկանշեկոյին գերիների հարցով Ալիևին միջնորդելու համար | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն տիկնոջ հետ ժամանեց Երեւան | Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով իմ դեմ հարուցվել է քրեական գործ, որով նախատեսվում է ցմաh ազատազրկում. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից | Դուք, վարչապետը, հայաստանյան ողջ թիմը ճանապարհ եք հարթում դեպի ավելի պայծառ, դեպի ավելի անկախ ապագա Հայաստանի համար. Ռուբիոն՝ Հայաստանում | «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացված՝ ծայրահեղ աղքատության վերացման ծրագիրը իրականացվելու է անձնական վստահելիության հաշվին. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Ես չեմ մոռացել 44-օրյայի ժամանակ, թե սա ոնց էր պաշտպանում թշնшմnւն․ Աննա Մանգասարյան | Վիճաբանություն՝ Նորապատում․ հնչել են կրակոցներ, կան զnհեր | Հենց Ծաղկաձորից է սկսել արտագաղթը, երբ Պահլավունիները թողել, գնացել են Կիլիկիա. Նիկոլ Փաշինյան | Ազգային ժողովի հերթական նիստերը չկայացան. քվորում չկար | Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն (տեսանյութ) | Հունիսի 1-ից ՌԴ-ում գործարկվելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման նոր կարգ | Հայկական երկաթուղին այլ երկրի կոնցեսիոն կառավարման հանձնելու հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում. Արմեն Գրիգորյան

Լրահոս

Առողջապահության համակարգում առկա խնդիրները վկայում են, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահովագրության անցնելուն. Փաշինյան

Առողջապահության համակարգում առկա խնդիրները վկայում են, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության համապարփակ ապահովագրության ուղղությամբ մեծ քայլն անելուն: Վարչապետ Նիկոլ Փաշինայնն այս մասին ասաց հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Մարզային այցերը շատ մեծ նշանակություն են ձեռք ինձ համար, որովհետև ես այնտեղից ստանում եմ տպավորություններ, տեղեկություններ, տեսնում եմ իրադրություններ, որ վարչապետի աշխատասենյակից երբեք չես տեսնի: Մարզային այցելությունների ընթացքում ինձ համար բացահայտվեցին պրոբլեմներ, որոնք առողջապահության համակարգում առկա են, և իմ գնահատականն այն էր, որ մենք դեռևս պատրաստ չենք այդ մեծ քայլը անելուն», — ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով առողջապահության համապարփակ ապահովագրության մասին:

Վարչապետի դիտարկմամբ՝ 2018-ից ի վեր առողջապահության բյուջեն կրկնապատկվել է, իսկ դեպքերը, որոնք սպասարկվում են պետական բյուջեի հաշվին՝ ավելի քան կրկնապատկվել:

«Բայց մյուս կողմից զարմացնում է այն, որ ես չեմ զգում մարդկանց գոհունակության մակարդակի ավելացում: Սա ֆենոմեն է, որն ինձ համար բացում է անորոշություններ, և մինչև ես այդ անորոշությունների պատասխանը չստանամ, ես որոշում չեմ կայացնի առողջապահության ապահովագրության ներդրման վերաբերյալ, որովհետև կարող է պարզվել, որ մեր դիմաց մի մեծ խորշ կա, որը մենք չենք տեսնում և կարող է ուղղակի մեծ ձախողում, մեծ փլուզում լինել, որը մեզ վրա շատ ծանր կնստի», — նշեց վարչապետը:

Նրա կարծիքով՝ եթե այդ հարցում փակուղի մտնեն, դա շատ հետևանքներ կարող է ունենալ:

«Մենք շարունակելու ենք գնալ այս ճանապարհով, բայց մենք համակարգի ներդրումը կանենք այն պահին, երբ անորոշությունների այնքան մասի պատասխանը ունենանք, որ, պատկերավոր ասած, մի քանի կիլոմետր  տեսադաշտ  կունենանք», — ասաց վարչապետը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև