Skip to main content

Մեր բոլոր որոշումների չափանիշը պետք է լինի Հայաստանի Հանրապետության պետական ու հանրային շահը․ ՀՀ նախագահ | Հայրենիքի հզորացման ու զարգացման և մեր ժողովրդի անսասանության ու հավերժության աղբյուրն անկախությունն է․ Արամ Ա | Հիմա, երբ վերջապես հաստատված է այդքան սպասված խաղաղությունը, մենք կարող ենք վերջապես շունչ քաշել, կերտել ու վայելել մեր խաղաղ կյանքը․ ԱԺ նախագահ | Առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ, որպեսզի կարողանանք դիմագրավել ներքին ու արտաքին uպառնալիքներին․ Վեհափառ | Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին | Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպուլյացիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները, խեղաթյուրեն մեր ազգային նկարագիրն ու մտածելակերպը․ Սերժ Սարգսյան | Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության»՝ հայ երեխաներին ու կանանց դաժանաբար սպանելու համար․ Աբովյան | Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան | Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին | Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի | Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի եղել, Հայաստանին դարձնում են ագրեuոր․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) | TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց | Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում դժոխքի օրեր էին․․․դժոխքի ճանապարհ․ Էս օրով հեծանիվ քշելը ցինիզմ է, դա իրենց հոգում է նստած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ իրավիճակ է Եռաբլուրում

Լրահոս

Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև

Իրանը բողոք է ներկայացրել Մոսկվային Կազանի համալսարանում իրանցի ուսանողներին «բռնությամբ» ձերբակալելու կապակցությամբ, հայտնում են Իրանի պաշտոնական աղբյուրները։

IRNA պետական լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ռուսաստանում Իրանի դիվանագիտական ներկայացուցչությանը, հաղորդում է, որ նախօրեին երկու իրանցի ուսանող Կազանի դաշնային համալսարանի վիզաների երկարաձգման կենտրոնում ձերբակալվել և դաժան ծեծի են ենթարկվել ռուս իրավապահների կողմից։

Ի պատասխան՝ Իրանը բողոքի նոտա է ներկայացրել Ռուսաստանի ԱԳՆ-ին՝ դատապարտելով «ոստիկանության կողմից իրանցի ուսանողների նկատմամբ բռնի վերաբերմունքը»։ Պաշտոնական Թեհրանը Մոսկվայից «բացատրություններ» է պահանջել կատարվածի առնչությամբ։ Ուսանողներն, ըստ հաղորդումների, երեկ երեկոյան Կազանում Իրանի հյուպատոսության միջամտությունից հետո, ազատ են արձակվել։

Ռուսաստանյան իրավապահները պնդել են, որ ձերբակալված օտարերկրացիները «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» մեղադրանքով են ձերբակալվել։

Facebook
Twitter

Կարդացեք նաև