Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես կարող եմ միայն իմ արյունը թափել, իմ ժողովրդի արյունը թափել չեմ կարող | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞նց կարա Ծառուկյանը որևէ մեկին խոսք տված լինի, որ իրեն վարչապետ կընտրենք.Ծառուկյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծառուկյանը դիմե՞լ է Լուկանշեկոյին գերիների հարցով Ալիևին միջնորդելու համար | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն տիկնոջ հետ ժամանեց Երեւան | Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով իմ դեմ հարուցվել է քրեական գործ, որով նախատեսվում է ցմաh ազատազրկում. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից | Դուք, վարչապետը, հայաստանյան ողջ թիմը ճանապարհ եք հարթում դեպի ավելի պայծառ, դեպի ավելի անկախ ապագա Հայաստանի համար. Ռուբիոն՝ Հայաստանում | «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացված՝ ծայրահեղ աղքատության վերացման ծրագիրը իրականացվելու է անձնական վստահելիության հաշվին. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Ես չեմ մոռացել 44-օրյայի ժամանակ, թե սա ոնց էր պաշտպանում թշնшմnւն․ Աննա Մանգասարյան | Վիճաբանություն՝ Նորապատում․ հնչել են կրակոցներ, կան զnհեր | Հենց Ծաղկաձորից է սկսել արտագաղթը, երբ Պահլավունիները թողել, գնացել են Կիլիկիա. Նիկոլ Փաշինյան | Ազգային ժողովի հերթական նիստերը չկայացան. քվորում չկար | Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն (տեսանյութ) | Հունիսի 1-ից ՌԴ-ում գործարկվելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման նոր կարգ | Հայկական երկաթուղին այլ երկրի կոնցեսիոն կառավարման հանձնելու հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում. Արմեն Գրիգորյան

Լրահոս

Մարիամի ծննդյան օրը որոշեցի սափրվել. Փաշինյանը բացահայտեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը (տեսանյութ)

Հանրային հ/ը — Հեղափոխության մեկնարկից մոտ յոթ տարի անց որոշեցիք սափրել Ձեր մորուքը: Հիմա ինձ մոտ տպավորություն է, որ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի հետ էի հարցազրույց անում: Սոցիալական ցանցերում ամենատարբեր մեկնաբանություններ եղան այս մասով: Իրական պատճառը կասե՞ք՝ ինչո՞ւ որոշեցիք սափրվել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Գիտեք, ես Ձեզ անկեղծ մի բան ասեմ, որովհետև ինձ համար մի քիչ էլ անսպասելի էր, որ այդ հարցն այդքան լայն արձագանք ստացավ, որովհետև իմ նպատակադրումը…. Այսինքն՝ պարզ է, որ պատկերի փոփոխություն է տեղի ունենում, պետք է ինչ-որ ձևով, որ Կառավարությունում ինձ ճանաչեին, որ ես գայի: Բայց հետո ես հասկացա, որ ամենատարբեր քննարկումներ կան, և ես ինչ-որ ձևով դա պետք է բացատրեմ:

Բայց նաև ուզում եմ անկեղծ ասել, հիմա այն, ինչ կասեմ, ինչ-որ առումով գիտակցական, ենթագիտակցական, որը նախապես էր ձևակերպված, որը հետո ձևակերպվեց կամ արձանագրվեց, այսինքն՝ դա էլ է շատ կարևոր, որ այս նրբությունը հաշվի առնենք: Ես կարող եմ միայն մի բան ասել, երբ որոշեցի սափրվել, որոշեցի օրը՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու, չնայած հիմա, որ եթեր գնա, մյուս դուստրերս հարց են դնելու, թե ինչու իր ծննդյան և ոչ մեր ծննդյան օրերին: Աշոտը համոզված եմ, որ այդ առումով, ոչ միայն այդ առումով, ամբիցիոզ չէ և այդպիսի հարց չի բարձրացնի:

Տեսեք, 2018 թվականին, երբ ես ստանձնեցի վարչապետի պաշտոնը, հենց առաջին վայրկյանից կամ գուցե դրանից մի քիչ էլ առաջ, երբ արդեն պարզ է, որ ես վարչապետ եմ ընտրվելու, և արդեն տեղեկատվական հոսքերը սկսեցին գալ, այդ տեղեկատվական հոսքերն իրենց հետ բերում էին ավելի շատ հարցեր, քան պատասխաններ: Եվ հարցերի շատ մեծ խումբ կար, որոնց պատասխանը ես չունեի, և ակնհայտ էր ինձ համար, որ ես շատ դժվարություններ եմ ունենալու այդ հարցերի պատասխանն ինքս ինձ, ուշադրություն դարձրեք, խոսքը «ինքս ինձ» մասին է, սա ուրիշների հետ հարաբերությունների մասին չէ: Իսկ 2020 թվականի պատերազմից հետո, անցել է ուղիղ 4 տարի, և ես չգիտեմ, թե դա ինչքանով է լավ, ինչքանով է վատ, ես պատերազմի մեկնարկից և ավարտից հետո գործնականում ամեն օր, պատկերացրեք՝ 4 տարի ամեն օր քնել և արթնացել եմ ինքս ինձ ուղղված հարցերով: Եվ հարցեր են եղել, որոնք հնչել են հազարավոր անգամներ, այսինքն՝ հազարից ավելի օրերի ընթացքում հազարավոր անգամներ հնչել են, և եթե ինքս ինձ ուզում եմ հոգեբանական և ենթագիտակցական վերլուծության ենթարկել, թե ես ինչի այդ որոշումը կայացրեցի, ինձ համար պատասխանը հստակ է և միանշանակ՝ ես այդ որոշումը կայացնելու պահին՝ ինքս ինձ հարցեր այլևս չունեմ և այդ որոշումը կայացնելու պահին իմ բարձրացրած բոլոր հարցերի պատասխանները ես ինձ տվել եմ:

Հանրային հ/ը — Դա լավ է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Իհարկե, լավ է:

Facebook
Twitter

Կարդացեք նաև