Skip to main content

Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին | Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպուլյացիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները, խեղաթյուրեն մեր ազգային նկարագիրն ու մտածելակերպը․ Սերժ Սարգսյան | Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության»՝ հայ երեխաներին ու կանանց դաժանաբար սպանելու համար․ Աբովյան | Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան | Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին | Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի | Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի եղել, Հայաստանին դարձնում են ագրեuոր․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) | TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց | Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում դժոխքի օրեր էին․․․դժոխքի ճանապարհ․ Էս օրով հեծանիվ քշելը ցինիզմ է, դա իրենց հոգում է նստած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ իրավիճակ է Եռաբլուրում | Ջերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանա | Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» | ՈՒՂԻՂ. Եռաբլուրը՝ հիմա | Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը

Լրահոս

ԵՄ մուտքի արտոնագրի ազատականացումը նոր շունչ կհաղորդի ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 22-ին ելույթ է ունեցել «Ընդլայնելով Հայաստան-ԵՄ գործընկերությունը» միջոցառմանը, որը նվիրված էր Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման յոթամյակին:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀԸԳՀ քաղաքացիական հասարակության հարթակի ներկայացուցիչներ:

Նախարար Սարգսյանը ողջունելով մասնակիցներին՝ շնորհավորել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման յոթամյակի կապակցությամբ և ներկայացրել Համաձայնագրի շրջանակներում Ներքին գործերի նախարարության կողմից իրականացված աշխատանքները և առանցքային ձեռքբերումները:

Արփինե Սարգսյանի խոսքով՝ ժողովրդավարական սկզբունքների ամրապնդման տեսանկյունից մեծ քայլ է եղել Ներքին գործերի նախարարության ձևավորումը, քանի որ ՆԳՆ ենթակա երեք կառույցների նկատմամբ իրականացվում է խորհրդարանական վերահսկողություն, ինչը ենթադրում է ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցչական մարմնի առջև հաշվետվողականություն։

Արփինե Սարգսյանն անդրադարձել է ԵՄ օժանդակությամբ ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում արձանագրված ձեռքբերումներին, այդ թվում՝ ոստիկանության 4 հենասյունային ուղղությունների ձևավորմանը․ պարեկային ծառայության ներդրմանը, նոր ձևավորված քրեական և համայնքային ոստիկանությունների և ոստիկանության գվարդիայի հայեցակարգային լուծումների մշակման շրջանակում աջակցությանը։

Ոլորտային քաղաքականությունների մշակման տրամաբանության համատեքստում վերջերս հաստատվել է «Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և դրանից բխող 2024-2026 թթ․ գործողությունների ծրագիրը» և «Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ․ ռազմավարությունը և 2023-2026 թթ․ գործողությունների ծրագիրը», ընթացքում է նաև միգրացիոն քաղաքականության կառավարման ուղղությամբ ռազմավարությունը։

Խոսելով ԵՄ աջակցությամբ կարողությունների զարգացման ու թվայնացման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ բարեփոխումները նպատակ ունեն բարձրացնել հանրային վստահությունը, նպաստել հանրային անվտանգ միջավայրի երաշխավորմանը, կայացնել պետական ինստիտուտները:

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման երկխոսության մեկնարկի մասին, ինչը նոր շունչ կհաղորդի, նոր հորիզոններ կբացի Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև