Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Ամեն օր կոռուպցիայից ու կոռուպցիոն բացահայտումների մասին խոսացող իշխանությունն ամբողջովին թաթախված կոռուպցիոն տարբեր սխեմաների մեջ․ Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Թերևս շատերն են հիշում, որ 2018-ին՝ պետականության տապալման գործընթացի ժամանակ, Նիկոլ Փաշինյանի ֆիշկան կոռուպցիան էր, ու դրա մասին նրա հյուսած «ծուռ հայելիների աշխարհը», որով, ստի համապատասխան չափաբաժինը բաց թողնելով, կարողացավ հանրային մոլորության մեծ ալիք գեներացնել։

Ինչպես հայտնի է՝ կոռուպցիան այն ոլորտն է, որով կարող ես ցանկացած ամբոխի «տաքացնել»՝ հասցնելով քեզ ցանկալի կրիտիկական կետին, ինչն էլ փայլուն իրականացրեց Փաշինյանը։ Բոլորս ենք հիշում, թե ոնց էր իրեն մեջտեղից պոռթում, թե «ո՛չ մի ձուկ և ո՛չ մի մուկ չի պլստալու»։ Հետո տեսանք, թե ինչպես իր նշած «կենդանական ծագում ունեցողները» շատ սիրուն ոչ միայն սկսեցին համագործակել, այլև հլու հնազանդ կատարել բոլոր կարգադրությունները՝ պառկելով սրանց տակ։

Ամեն օր կոռուպցիայից ու կոռուպցիոն բացահայտումների մասին խոսացող իշխանությունը, ով իրեն համարում է «ժողովրդավարության բաստիոն» և «Արևմուտքի միակ հույս», ըստ օդում կախված լուրերի, ամբողջովին թաթախված կոռուպցիոն տարբեր սխեմաների մեջ (է՛լ ասֆալտ, է՛լ քովիդ, է՛լ բռոնիկ, պետական տենդեռների մասին չխոսենք), բայց իրեն սրբի տեղ դրած շարունակում է աչքակապությամբ զբաղվել ու մարդկանց համոզել, թե իրենց գլխին «լուսե պսակ» կա՝ սրբեր են։

Կառավարության նիստոերին ու վերջի ասուլիսին հերթական շոուն է սարքում, դատաիրավական համակարգին հրապարակավ հանձնարարականներ իջեցնում, թե «արագացրեք, կոռուպցիոն բացահայտումներ արեք, սենց չի կարող շարունակվել» (էս փուլում դրանք իրեն օդ ու ջրի պես պետք են, քանի որ դրսում ծախելու բան ա պետք, համ էլ առաջիկայում ընտրություններ են)։ Դա պետք է, որ ասի, «ժող ջան տեսա՞ք՝ ինչքան են լափել ու տարել ձեզանից, այ սենց են արել, որ 30 տարի չենք զարգացել»։ Մոտ մեկ տարի առաջ կառավարության նիստում էլ հպարտ-հպարտ հայտարարում էր, թե՝ «դե դուք չեք գնացել մարդկանց մոտ չագուչը ձեռներիդ խոստումներ տվել»՝ ակնարկելով, որ «բազարը մնացել է իմ վզին» ու ես էլ պիտի նենց անեմ, որ իմ ուզածով լինի (Անդրեասյան Կարենի ականջն էլ կանչի)։ Այսինքն սա խոսում է, նրա մասին, որ Փաշինյանը մնացել է «պրյոմի» տակ ու ամեն ինչ անելու է՝ ձեռքի տակ նոր «սենսացիոն բացահայտումներ» ու «սկանդալային» տեսարաններ ունենա։

Իսկ իրականում, եթե ուշադրությամբ նայենք գոյություն ունեցող վիճակագրությանը և բացահայտված դեպքերին, ապա շատ պարզորոշ երևում է, որ կոնկրետ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին շատ ավելի մեծ թվով կոռուպցիոն բացահայտումներ են եղել և շատ ավելի պաշտոնյաներ են պատասխանատվության ենթարկվել, քան նիկոլական էպոխայում, սա դիֆերամբ չի, այլ գոյություն ունեցող փաստ (այդ ամենի մասին բաց աղբյուրներում դրված է, կարող եք հանգիստ կարդալ)։

Թերևս տարբերությունն այն էր, որ այն ժամանակ աղմուկ չէր արվում, տարբեր տիպի սպիլբերգյան էժան շոուներ չէր իրականացվում և առանց այդ ամենի մարդիկ ենթարկվում էին պատասխանատվության իրենց արած ապօրինության համար․կամ առնվազն ազատվում էին զբաղեցրած պաշտոնից։ Իսկ այսօր քանիցս ականատես ենք եղել, թե ինչպես են տարբեր կոռուպցիոն սխեմաների մեջ մեղադրվող անձիք նախ հրապարակային շոույով ձերբակալվում կամ ազատվում են աշխատանքից, իսկ արդեն օրեր անց, նույն անձը համապատասխան հագուկապով մտնում է աշխատավայրը և վայելում իր մի բաժակ կապուչինոն՝ սիգարետով կամ ուղղակի որոշ ժամանակի անց նշանակվում մեկ այլ առանցքային պաշտոնին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031