Սա իրավաբանության խոշտանգում էր։ Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Անդրադառնալով իրեն առաջադրված նոր մեղադրանքին՝ Քոչարյանն ասաց․ «Դուք այդ հեքիաթը լսե՞լ եք։ Ես նաուշնիկները դրա համար էի միացնում, որ այդ անհեթեթությունը չլսեմ։ Ասում են՝ ապօրինի հրամանագիր է եղել արտակարգ դրության մասին, ինչո՞ւմն է ապօրինությունը, այդ հրամանագիրը հաստատվել է ԱԺ–ի կողմից 24 ժամվա ընթացքում։ Եթե դատախազը մի քիչ իրավաբանությունից բան հասկանար, կբացեր Սահմանադրությունը, անցումային ժրջանում գրված է՝ մինչև օրենքի ընդունումը հրամանգրով նախագահն իրավունք ունի մտցնել արտակարգ դրություն»,– ասաց նա։