Skip to main content

Ճակատագրական զանգ 112․ ոստիկանները հայտնաբերել են ինքնասպանության փորձ կատարող 39-ամյա տղամարդուն | Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը | TRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) | «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին | Կապանում Իրանի նոր հյուպատոս է նշանակվել Դավուդ Յայեջին | Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան

Լրահոս

Որքան ֆաշիստների օրակարգը սպասարկող մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի ադրբեջանացման օրակարգն է խաղաղության․ Շարմազանովը՝ դեսպան Դըկոտինյիին․168․am

«Իմ համեստ անձի նկատմամբ Ֆրանսիայի դեսպանի նման էմոցիոնալ արձագանքը հերթական անգամ փաստում է, որ իմ կարծիքը կյանքի իրավունք ունի,- 168am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի՝ իրեն ուղղված տեքստին՝ նշեց Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ դիտարկմամբ,- Իր նման չեմ անցնի կոռեկտության սահմանները և բարեկամ Ֆրանսիայի դեսպանին բարեկամաբար կհորդորեմ՝ ինձ ՀՀ շահերը պաշտպանելու դասեր չտալ»։

Նշենք, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն այսօր արձագանքել էր ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի գրառմանը, որով ՀՀԿ-ական քաղաքական գործիչը նկատել էր՝ Ֆրանսիայի դեսպանի՝ «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզի մասին գրառումը նախ և առաջ ապտակ էր Փաշինյանին։

Դեսպանն իր արձագանքում մասնավորապես հասկացրել էր, թե հրապարակումը, որին հղում է արվել Էդուարդ Շարմազանովի կողմից, ամենևին չի վերաբերել Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, այլ ընդամենը վերահաստատել է այն սկզբունքը, որ միջազգայնորեն ճանաչված միակ իրողությունները նրանք են, որոնք ամրագրված են իրավունքով։

Էդուարդ Շարմազանովը շեշտեց՝ իր քաղաքական կարիերայի ընթացքում նա ոչ առաջին, և ոչ էլ վերջին դեսպանն է, որ համաձայն չէ իր կարծիքին։

«Իմ ողջ քաղաքական կենսագրության ընթացում ես բացառապես պաշտպանել ու պաշտպանելու եմ Հայաստանի Հանրապետության, Արցախի ու հայության շահերը, և այս ընթացքում Ֆրանսիայի դեսպանն առաջինը չէ դեսպաններից, որ համամիտ չի եղել իմ կարծիքի հետ, բայց դրանից իմ գործունեությունը, կարծիքն Արցախյան հարցի, Հայաստանի անվտանգության, անկախության, մեր կարմիր գծերի առնչությամբ չի փոխվել»։

Անդրադառնալով դեսպան Դըկոտինյիի տեքստում տեղ գտած այնպիսի ձևակերպումներին, ինչպիսիք են «խաղաղությունը» և «խաղաղության գործընթացը», ՀՀԿ-ական գործիչն ընդգծեց, որ թեև Հայաստանն ու Ֆրանսիան բարեկամ երկրներ են, այդուհանդերձ, նման տեսակետները մոլորություն են։

«Հայաստանի ադրբեջանացման գործընթացը խաղաղության օրակարգ անվանելը կա՛մ իրականության հետ կապերի խզում է, կա՛մ ՀՀ պետական շահի չեզոքացման քավորություն։ ՀՀ շահերից խոսելուց առաջ՝ լավ կլիներ հիշեր, որ Արցախը Նիկոլը հանձնել է Արևմտյան հարթակում 2022 թվականի հոկտեմբերին՝ Միշելի ու Մակրոնի ներկայությամբ։

Եվ վերջում, որպես պատմաբան՝ լուսավորեմ հարգարժան դեսպանին՝ որքան ֆաշիստների օրակարգը սպասարկող մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի՝ ադրբեջանացման օրակարգն է խաղաղության, ու որքան Պետենի ջանքերն էին խիզախ, այնքան էլ՝ Փաշինյանի»,- պարզաբանեց Էդուարդ Շարմազանովը։

168am-ի հարցադրմանը՝ արդյո՞ք ինչ-ինչ ճնշումների ազդեցությամբ է դեսպանը փորձել Ձեր գրառումն օգտագործելով՝ սրբագրել իր գրառումը, ՀՀԿ ԳՄ անդամը պատասխանեց․

«Միգուցե։ Ես շատ հստակ եմ ասել․ Փաշինյանն է, չէ՞, նոյեմբերի 22-ին «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսել, Ալիևը մի քանի տարի է՝ «Արևմտյան Ադրբեջան» է ասում, ոչ մի բան չեն խոսում, ու հենց Փաշինյանն է ասում, դեսպանը գրառո՞ւմ է անում»։

«Հարգարժան պարոն դեսպանին իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում կարծիքս տարածելու համար, որ իր գրառմամբ մարդկանց օժանդակել է՝ ավելի շատ կարդան ու Փաշինյանի ազգակործան քաղաքականության մասին ևս մեկ անգամ իմանան»,- ամփոփեց Էդուարդ Շարմազանովը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանի հերթական հարցազրույց-ինքնախոստովանությունն էր, որի ընթացքում նա, ոչ ավել, ոչ պակաս, հավասարության նշան էր դրել Արևմտյան Հայաստան պատմական իրողության և «Արևմտյան Ադրբեջան» արհեստածին թեզի միջև։

Նոյեմբերի 24-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հրապարակել էր Արևմտյան Ադրբեջան նահանգը, որը գտնվում է Իրանի տարածքում, և կից գրառում արել․ «Միակն ու անկրկնելին»։

Այս ժամանակագրությունը, համենայն դեպս, բաց վկայում է, որ ըստ էության դեսպանն արձագանքում էր ոչ միայն Ադրբեջանի՝ Հայաստանի տարածքն «Արևմտյան Ադրբեջան» ներկայացնելու կեղծ թեզերին, այլև հայկական օրակարգում դրա հանդեպ գործող իշխանության առաջին դեմքի լոյալությանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև