Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Վանաձորի մշակույթի պալատից գnղությnւն է կատարվել

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի ծառայողնների կողմից՝ բաժնի պետ Կարեն Արզումանյանի գլխավորությամբ, իրականացված օպերատիվ հետախուզական աշխատանքների շնորհիվ բացահայտվել է նոյեմբերի 20-ին Վանաձոր քաղաքում տեղի ունեցած գողության դեպքը։  Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 2 հասցեում գտնվող «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատից գողացել էին շենքի ջեռուցման համակարգերը և ջեռուցման մարտկոցները։

Նոյեմբերի 21-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ որ նոյեմբերի 20-ին՝ ժամը 04։30-ի սահմաններում, Տիգրան Մեծի պողոտայի 2 հասցեում գործող «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատի վարչական շենքից ջեռուցման համակարգերի և ջեռուցման մարտկոցների գողությունը կատարել է Լոռու մարզի բնակիչ 14-ամյա Ս․ Վ․-ն։

Նույն օրը վերջինս ոստիկաններին հայտնել է, որ ինքն իր ծանոթների հետ նախորոք պայմանավորվելով՝ նոյեմբերի 20-ին՝ ժամը 03։30-ի սահմաններում, հանդիպել և գնացել են վերոգրյալ մշակույթի պալատ և այնտեղից գողացել ջեռուցման կաթսաներ և ջեռուցման մարտկոցներ:

Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ մասնակից անձանց ինքնությունները պարզելու, ինչպես նաև վերջիններիս և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031