Քոչարյանը չի կարող հաղթել, սակայն իր ներկայությամբ վերակենդանացնում է հանրային հավաքական տրավմաները՝ պարարտ հող նախապատրաստելով Նիկոլի իշխանության վերարտադրության համար. Միքայել Մինասյան (տեսանյութ) | Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ Սամվել Կարապետյանը հայտարարագիր չի լրացրել. Նարեկ Կարապետյանն ասաց՝ Արամ Վարդևանյանը կասի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անգամ Gallup-ի հարցումներով՝ հաջորդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու. Նարեկ Կարապետյան | Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց միայն հայկական շահը առաջ տանելու դեպքում. Նարեկ Կարապետյան | Կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380,000 դոլար. Ազատություն | Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ. Հաջիև | Բալահովիտում համաճարակային իրավիճակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտե | Իրանի դատական իշխանության ղեկավարը հայտնել է, որ Թեհրանը երբեք չի հրաժարվել բանակցություններից | Համակիրներին տրված հանձնարարականը հստակ է՝ լինել մշտական կապի մեջ բնակիչների հետ, լսել յուրաքանչյուրին և գույքագրել բարձրացված խնդիրները․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) | Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով | Ավինյանը 2,5 տարի առաջ խոստացել է՝ կանգառ կլինի «Վերածնունդ» թաղամասի հատվածում. 4,000 բնակչի կյանքը վտանգում են. բողոքի ակցիա | Աշխատանքը կորցնելու դեպքում կտրամադրենք եկամտի ժամանակավոր հատուցում՝ մինչև 6 ամիս ժամկետով․ ի՞նչ է խոստանում «Միասնության թևերը» աշխատող մարդուն | Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում | Ադրբեջանի Միլլի Մեջլիսը կասեցրել է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ բոլոր ուղղություններով

Լրահոս

Ձեր արշինով մի՛ չափեք մարդկանց ընտանիքները, արժեքներն ու գլխի պարունակությունը. Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին պետնախարար, «Արցախ» միության նախագահ Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը Էն տխրահռչակ ու սուտասան «բլոգերը» հերթական սուտն է հնչեցրել իմ մասին՝ պնդելով, թե աստղաբաշխական գնով տուն եմ առնում: Դեռ մի հատ էլ լուսանկար է հրապարակել, որն ինչ-որ մեկը գաղտագողի նկարել է շաբաթներ առաջ, երբ ես ու կինս հերթական ու սովորական բնակարանային առաջարկին էինք ծանոթանում Երևանի Շիրազ 2/9 հասցեում: Ուրեմն, մի քանի փաստ իմ բնակարանային կարիքների ու պլանների և ֆինանսական կարողությունների մասին, որպեսզի հատկապես բամբասկոտ մարդիկ իրենց երևակայությանը զոռ չտան՝ հերթական զրպարտությունների հիման վրա:

1. Ինչպես քանիցս ասել եմ, ես ու իմ ընտանիքը միայն մեկ բնակարան ունենք, այն էլ՝ Ստեփանակերտում ու մեկսենյականոց: Իսկ Արցախից մեր բռնի տեղահանման հետևանքով ստիպված ենք մեր բնակարանային խնդիրները հիմնարար կերպով լուծել, որքան էլ դա ծանր լինի մեզ համար:

2. Ինչպես հազարավոր այլ ընտանիքներ, մենք էլ հիմա որոնում ենք հարմար բնակարանային առաջարկներ, որպեսզի հասցնենք մինչև տարեվերջ հիփոթեքային վարկով բնակարան գնել և օգտվել եկամտահարկի վերադարձի ծրագրից և, հուսամ, նաև տեղահանված արցախցիների համար նախատեսված բնակարանային ծրագրից: Չիմացողներին տեղեկացնեմ, որ այդ երկու ծրագրերից օգտվելու համար բնակարանի գինը չի կարող գերազանցել 55 մլն դրամը, որը կարող եք համեմատել այդ զրպարտության մեջ նշված գումարի հետ:

3. Հիմա արդեն կողմնորոշվել ենք բնակարանի ընտրության հարցում՝ Երևանի այլ հատվածում, որն անհամեմատ ավելի էժան է, քան վերոնշյալ առավելագույն սահմանաչափը՝ 55 միլիոնը: Մնում է բանկը վարկը տրամադրի, իսկ մենք էլ ապահովենք 10% կանխավճարի վճարումը, որն, ի դեպ, մեր հայթայթած գումարից ավելին է:

4. Հետաքրքրասեր մարդիկ կարող են նայել նշածս Շիրազ 2/9 հասցեն և նույնիսկ այդ անձնավորության նշած Շիրազ 5 հասցեն, և ստուգել, թե արդյոք նրա նշած գնին նույնիսկ մոտիկ գնով բնակարան կա այնտեղ: Իսկ շատ ավելի հետաքրքրասեր մարդկանց հրավիրում եմ դիտելու իմ բանկային հաշիվների պատմությունը և ուղեկցելու ինձ հիփոթեքային վարկի ձևակերպման առաջիկա քաշքշուկներում:

5. Քսան տարվա վարկային բեռի տակ մտնելով՝ ես պատրաստվում եմ ավելի շատ աշխատել ու վաստակել, որպեսզի ընտանիքիս նվազագույն կարիքները հոգամ, իսկ մնացած ժամանակս ու կարողություններս ներդնեմ իմ հասարակական գործունեության մեջ, որը կա և կլինի առավելապես Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար:

6. Եթե ոմանք հաճախակի են քրտնում իմ հասարակական գործունեությունից, ապա զգուշացնում եմ, որ ոչ մի կեղտոտ արշավ ինձ հետ չի պահելու իմ արժեքների ու սկզբունքների համար պայքարում, իսկ դուք էլ ստիպված եք լինելու ավելի շատ քրտնել և նույնիսկ սրտի նոպաներ ունենալ, քանի որ մեր արժեհամակարգերը հակասում են միմյանց:

7. Շնաբարո անձանց էլ զգուշացնում եմ, որ իրենց կեղտոտ ձեռքերը հեռու պահեն ընտանիքիցս: Ձեր արշինով մի՛ չափեք մարդկանց ընտանիքները, արժեքներն ու գլխի պարունակությունը:

Հ.Գ. Ես այսքանը ներկայացրեցի, քանի որ երկար տարիներ պետական պաշտոններ զբաղեցնելու արդյունքում հանրային հաշվետվողականության ու թափանցիկության պարտավորություն ունեմ: Բացի դրանից, շատերը կուլ են տալիս կեղտոտ բամբասանքների խայծը, որը բացասաբար է անդրադառնում իմ հասարակական գործունեության արդյունավետության վրա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև