Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց միայն հայկական շահը առաջ տանելու դեպքում. Նարեկ Կարապետյան | Կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380,000 դոլար. Ազատություն | Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ. Հաջիև | Բալահովիտում համաճարակային իրավիճակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտե | Իրանի դատական իշխանության ղեկավարը հայտնել է, որ Թեհրանը երբեք չի հրաժարվել բանակցություններից | Համակիրներին տրված հանձնարարականը հստակ է՝ լինել մշտական կապի մեջ բնակիչների հետ, լսել յուրաքանչյուրին և գույքագրել բարձրացված խնդիրները․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) | Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով | Ավինյանը 2,5 տարի առաջ խոստացել է՝ կանգառ կլինի «Վերածնունդ» թաղամասի հատվածում. 4,000 բնակչի կյանքը վտանգում են. բողոքի ակցիա | Աշխատանքը կորցնելու դեպքում կտրամադրենք եկամտի ժամանակավոր հատուցում՝ մինչև 6 ամիս ժամկետով․ ի՞նչ է խոստանում «Միասնության թևերը» աշխատող մարդուն | Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում | Ադրբեջանի Միլլի Մեջլիսը կասեցրել է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ բոլոր ուղղություններով | Ընտրություններին ադրբեջանական միջամտության մասին տեղեկությունները «Միասնության թևերը» կուղարկի ԵՄ-ին․ տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում ԵՄ պատվիրակությունում | Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է ձևավորել այնպիսի աշխատանքային միջավայր, որտեղ առաջնային են անվտանգությունը, հարգանքը և արդար վարձատրությունը․ Նաիրի Սարգսյան | Պետական ծառայողների համակարգը չպետք է լինի տարբեր պաշտոնյաների քմահաճությունների գերին. Գագիկ Ծառուկյան | Ադրբեջանում ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Հայաստանի վերաբերյալ բանաձև ընդունելու պատճառով

Լրահոս

ՔՊ-ն վարում է Հայաստանի ուկրաինացման քաղաքականություն

Ռազմական ծրագրերի ու վարժանքների միջոցով Արևմուտքը փորձում է ամրապնդել իր ռազմական ներկայությունը Անդրկովկասում և իր վերահսկողության տակ վերցնել սահմանային հսկողությունը։ Այս գիծը, որն ուղղված է ոչ թե հակամարտող կողմերին հաշտեցնելուն, այլ Մոսկվային դուրս մղելուն, արդեն իսկ հանգեցրել է նոր խնդիրների ու մարտահրավերների, այդ թվում՝ Հայաստանի համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ ՔՊ-ն վարում է Հայաստանի ուկրաինացման քաղաքականություն՝ Արևմուտքի դրդմամբ ՌԴ-ի դեմ բացելով երկրորդ ճակատը կամ օջախն արդեն Հարավային Կովկասում։ Արևմուտքը հասկանում է, որ ուկրաինական պատերազմում Մոսկվան հաղթելու է, իսկ Հարավային Կովկասում Ադրբեջանն ու Վրաստանն ունեն լավ հարաբերություններ ՌԴ-ի հետ։ Վրաստանը չցանկացավ դառնալ երկրորդ Ուկրաինա և սկսել է խորացնել կապերը Մոսկվայի հետ։ Փաշինյանն ու ՔՊ-ն հակառուսական քաղաքական գիծ են որդեգրել, ինչը հանգեցրեց Արցախի կորստին, հայոց բանակի թուլացմանն ու այսօր Բաքուն պատրաստվում է գրավել Սյունիքը։ Արևմուտքը ցանկանում է ՌԴ-ին դուրս մղել Հարավային Կովկասից՝հենվելով ՀՀ-ում հակառուսական և արևմտամետ ցանցի վրա, որի մի մասն են կազմում ՔՊ-ականները։ ԱՄՆ-ում իշխանության է եկել Դոնալդ Թրամփը, ով ցանկանում է ավարտին հասցնել ուկրաինական պատերազմն ու կարգավորել հարաբերությունները ՌԴ-ի հետ։ Դրա համար եվրոպացիները՝Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և այլ երկրներ սկսել են աջակցել Փաշինյանին, քանի որ Թրամփի համար Փաշինյանն ու ՔՊ-ն հետաքրքիր չեն լինելու հակառուսական ծրագրերի ենթատեքստում։ Փաշինյանն ու ՔՊ-ն նոր հակառուսական տանիք են փնտրում իրենց համար, իսկ ԵՄ պատրաստ է աջակցել Փաշինյանին, սակայն դա ունենալու է գեոպոլիտիկ գին։ Եթե ՀՀ քաղաքացիները ցանկանում են ունենալ պետականություն և չդառնալ թուրքական վիլայեթ, ապա օր առաջ պետք է հասնեն ՔՊ-ի հեռացմանը։

Անդրանիկ Պետրոսյան

Facebook
Twitter

Կարդացեք նաև