Skip to main content

Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս. Փաշինյան | Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան

Լրահոս

Ընդդիմադիր պատգամավորները հայց են ներկայացրել ընդդեմ կառավարության և ԱԳՆ-ի

ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանի, Արթուր Խաչատրյանի, Քրիստինե Վարդանյանի և Աննա Գրիգորյանի հայցադիմումն՝ ընդդեմ ՀՀ կառավարության և ԱԳՆ-ի։

«Հայաստան» խմբակցության անդամները պահանջում են ոչ իրավաչափ համարել ՀՀ արտգործնախարարի 2024 թ.  մարտի 14-ի գրությունը, որով պատգամավորներին արգելվել էր ծանոթանալ «Խաղաղության պայմանագրի» վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկներին, ինչպես նաև Փաշինյանի հանձնարարականը՝ նշված տեղեկատվության տրամադրումը նպատակահարմար չհամարելու վերաբերյալ և հնարավորություն տալ՝ ծանոթանալու դրանց։

Դատարանը՝ դատավոր Ռոբերտ Մաքեյանի նախագահությամբ, հայցադիմումը վարույթ ընդունելու որոշում է կայացրել։ Նշանակվել է նաև նախնական դատական նիստի օր՝ 2025 թվականի հունվարի 14-ին։

«Հայաստան» խմբակցության պատգամավորները «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել են տեղեկությունը՝ վստահեցնելով, որ հետևողական են լինելու գործադիրի ղեկավարի կամայական որոշումները չեղարկելու և հանրության համար հույժ կարևոր այդ փաստաթղթին ծանոթանալու իրենց իրավունքը վերականգնելու հարցում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև