Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

«Շտապօգնության» աշխատակիցներն էլ մի օր բողոքի ակցիա կանեն, եթե վարորդների գործադուլին նորմալ նայենք. փոխքաղաքապետ

Քաղաքապետը աշխատավարձը 150,000 դրամ բարձրացնելու  խոստում չի տվել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ավտոբուսների վարորդների գործադուլին և նրանց պահանջներին:

Ինչ վերաբերում է նրանց գործադուլից 14 օր առաջ նախապես զգուշացնելուն, Գրիգորյանն ասաց.

«Դա ես ինձնից նախ չեմ հորինում, 14 օրը նախատեսված է աշխատանքային օրենսգրքով, կան հաստատություններ, կազմակերպություններ, հիմնարկներ, որոնց գործադուլի համար կան առավել բարդացված կանոններ և խստացված պահանջներ՝ հաշվի առնելով իրենց աշխատանքի բնույթը։

Հիմա խոսում ենք տրանսպորտի մասին, որ մարդը չի հասնում աշխատանքի, ինչը շատ լուրջ անհարմարություն է, բայց եկեք պատկերացնենք, որ եթե մենք հանգիստ վերաբերվենք այս երևույթին, ասենք դե նորմալ է, այսպես էլ պետք է լինի, կարող է մի օր շտապօգնության աշխատակիցներն էլ դժգոհություններ ունենան և մի օր ասեն՝ դե, չեմ աշխատում:

Եթե այս դեպքում մարդն աշխատանքի հասնելու խնդիր է ունեցել, այնտեղ կարևոր է մարդու կյանքը, արժեքը: Սրա հետ կատակ չեն անում, խաղ չեն անում: Ինձ թվում է, եթե մենք ունենայինք իդեալական տրանսպորտային համակարգ, միգուցե դա կարելի էր այդ գործադուլի ժամանակ այդպես գործել, բայց մենք ունենք շարժակազմի սակավություններ»,- ասաց Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վաղ առավոտից գործադուլ էր, 18 վարորդ այդ պատճառով ազատվել են աշխատանքից:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031