Skip to main content

Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին

Լրահոս

Ոչ ոք պատասխանատվությունից չի փախչի, այդ թվում՝ ՀԿ-ների հարուստ ղեկավարները. Վրաստանի վարչապետը՝ երկրում ցույցերի մասին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, մեկնաբանելով արդեն 6-րդ օրն անընդմեջ երկրում շարունակվող հակակառավարական բողոքի ակցիաները, որոնք ուղեկցվում են դյուրավառ նյութերի և ջրցան մեքենաների կիրառմամբ, ասել է, որ ոչ ոք չի խուսափի պատասխանատվությունից: Այս մասին գրում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:

«Չեն փախչի նաև այն ընդդիմադիր քաղաքական գործիչները և ՀԿ-ների հարուստ ղեկավարները, որոնք  թաքնվել են իրենց գրասենյակներում բողոքի ակցիաների ժամանակ», — ասել է նա:

Կոբախիձեի խոսքով՝ ընդդիմության առաջնորդները, որոշ լրագրողներ և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ուղղակիորեն ընդգրկված են տեղի ունեցող գործընթացում:

«Նրանք օգտագործեցին իրենց վերջին ռեսուրսները, բայց դա չհանգեցրեց «ազգային մայդանին»», — հավելել է նա:

Կոբախիձեն հիշեցրել է, որ ընդդիմությունը փորձել է քաղաքականացնել կրթական համակարգը, ներխուժել և գրավել հեռուստատեսությանը։

«Եթե նախկին իշխանությունը վերադառնար խորհրդարանական ընտրություններից հետո, ապա իրական պատերազմ կսկսվեր, ոչ թե դրա իմիտացիա», — եզրափակել է նա։Բողոքի հերթական ալիքը Վրաստանում սկսվել է նոյեմբերի 28-ին այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ԵՄ-ին Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները սկսելու հարցը մինչև 2028 թվականը չի ներառվի օրակարգում։ Սա առաջացրել է ընդդիմադիրների զայրույթը: Ցուցարարները քարեր, շշեր, այդ թվում՝ դյուրավառ խառնուրդներ, ճայթրուկներ են նետել խորհրդարանի շենքի վրա։ Ի պատասխան՝ անվտանգության ուժերն օգտագործել են հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։

Վրաստանում ավելի քան մեկ ամիս է՝ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո զանգվածային բողոքի ցույցեր են ընթանում։ Ընտրություններում հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ ստանալով ձայների 53,93 տոկոսը։ Խորհրդարան են մտել նաև չորս ընդդիմադիր կուսակցություններ, որոնք հայտարարել են, որ չեն ճանաչելու ընտրությունների արդյունքները և կոչ են արել աջակիցներին դուրս գալ փողոց։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որն աջակցում է եվրոպամետ ընդդիմությանը, նույնպես կոչ է արել ցույցեր կազմակերպել։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031