Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Վրաստանի դեմ. Բլինկեն

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Վրաստանի դեմ, հայտնել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ իշխանությունների քննադատելով Վրաստանի քաղաքացիների խաղաղ հավաքների և արտահայտվելու ազատության իրավունքները ճնշելու համար:

«ԱՄՆ-ն խստորեն դատապարտում է «Վրացական երազանք»-ի դաժան և չարդարացված բռնությունը Վրաստանի քաղաքացիների, ցուցարարների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների և ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ Մենք կոչ ենք անում «Վրացական երազանք»-ին դադարեցնել ռեպրեսիվ մարտավարությունը, ներառյալ կամայական կալանավորումը և ֆիզիկական բռնությունը՝ փորձելով լռեցնել իր քննադատներին։ Մեզ հատկապես անհանգստացնում են իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից մարդկանց հասցված լուրջ վնասվածքների մասին հաղորդումները: Նրանք, ովքեր ձերբակալվել են խաղաղ հավաքների և խոսքի ազատության իրենց իրավունքների իրականացման համար, պետք է անհապաղ ազատ արձակվեն, իսկ ուժի ապօրինի կիրառման համար պատասխանատու պաշտոնյաները պետք է լիովին պատասխանատվության ենթարկվեն։

Միացյալ Նահանգները համերաշխ է վրաց ժողովրդի և նրա ժողովրդավարական ձգտումների հետ։ Նրանք, ովքեր խարխլում են Վրաստանում ժողովրդավարական գործընթացները, ճնշում են քաղաքացիների խաղաղ հավաքների և արտահայտվելու ազատության իրավունքը, պատասխանատվության կենթարկվեն: Ի հավելումն երկկողմ համագործակցության՝ ավելի վաղ հայտարարված մեր համապարփակ վերանայման շարունակմանը, Միացյալ Նահանգներն այժմ պատրաստվում է օգտագործել մեր տրամադրության տակ եղած գործիքները, ներառյալ լրացուցիչ պատժամիջոցները», — ասել է նա:

Պետքարտուղարը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն Վրաստանի և վրաց ժողովրդի գործընկերն է ավելի քան 32 տարի, և որ այդ գործընկերությունը հիմնված է ազատության և ժողովրդավարության հանդեպ ընդհանուր սիրո և Վրաստանը եվրոատլանտյան ընտանիքում տեսնելու ցանկության վրա: Բլինկենի խոսքով՝ Միացյալ Նահանգները եղել է Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամուր ջատագովը, և ԱՄՆ-ի հավատարմությունը Վրաստանի խիզախ ժողովրդին և նրա եվրաատլանտյան նկրտումներին երկաթյա է։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031