Skip to main content

Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել

Լրահոս

Իշխանություններն արցախցիների վերադարձի մասին «ո’չ գվում են, ո’չ բվում», մինչդեռ ադրբեջանցիների վերադարձի հարցը օրակարգում է. Արթուր Խաչատրյան

Մեր ձախողումը Նիկոլ Փաշինյանի  ձախողումները չկանխելն է, եթե մենք չձախողեինք, այսօր 17 ստրկացուցիչ կետ սեղանին դրված չէր լինի։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով՝  ընդդիմության ձախողումներին:

Դիմելով լրագրողներին՝ Խաչատրյանն ասաց. «Դուք պետք է օգնեք մեզ, որպեսզի այս իշխանությունները շուտ գնան Բաքու, որովհետև Երևանում իրենց ոչ ոք չի սպասում։ Մենք ասել ենք, որ մեր օրակարգն իշխանություններին հեռացնելն է, չենք ասել, որ դա կլինի դեկտեմբերի 6-ին ժամը 11:50-ին: Այս տարվա ընթացքում եղել են բողոքներ, բողոքների ալիքը մեծացել է, կենցաղային, տնտեսական, սոցիալական հարցեր, քաղաքական հարցեր, դրա մասին մոռանում եք։ Այո, մեր քաղաքական նպատակն ուժի մեջ է, այս երկիրը փրկելու համար իրենք պետք է գնան, և ինչքան շուտ, այնքան լավ»,- ասաց Խաչատրյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե  ընդդիմության դիտարկմամբ բանակցությունների օրակարգում կա՞ արդյոք ադրբեջանցիների վերադարձի հարցը և ինչու է իշխանությունը խուսափում հստակ պատասխանել այդ հարցին, պատգամավորը նշեց. «Երբ այս իշխանություններին հարցնում էինք արցախցիների վերադարձի իրավունքի մաիսն, ասում էինք այդ հարցը այդ սահմանումով մեզ համար անհասանելի չէ, իսկ երբ հարցնում էինք որն է ձեր ձևակերպումը, ասում էին ոչ հերքում ենք, ոչ հաստատում, ժողովրդի լեզվով ասած՝ «ոչ գվում էին, ոչ բվում», բայց իրենք ընդունում են, որ այդ հարցը օրակարգային է, որովհետև հենց այդ հարցը բարձրացնենք, Ալիևը հակառակ հարցը կբարձրացնի, դրանով էին հիմնավորում չբարձրացնելը։ Իրենք չեն բարձրացնում, Ալիևը այդ հարցը բարձրացնում է։ Ավելին ասեմ, երբ Ադրբեջանը խոսում է օրինակ փոխադարձ հայցերից հրաժարվելու մասին, Փաշինյանը ասում է փոխադարձ բարձրացնենք հանուն խաղաղության։ Ալիևը փոխադարձ հայելային բառը չի օգտագործում։

Խաչատրյանի դիտարկմամբ՝ ինֆորմացիան հոսքերը վերլուծելով՝ ձևավորվել է համոզմունք, որ ադրբեջանցիների վերադարձի հարցը օրակարգում է:

Ալիևը նույնիսկ ասել է Երևանի կենտրոնում ադրբեջանցիներ էին ապրում, պետք է վերադառնան, ակնհայտաբար նկատի ունի Կոնդը։ Եթե Նիկոլ Փաշինյանը համարում է, որ կիրանցի երեխաները ավելի ապահով են, որ թուրքերն իրենցից մի 20 մետրի վրա են, հավանաբար ինքն էլ ուզում է իրեն ավելի ապահով զգալ, որ դաչայից մի 20 մետրի վրա էլ թուրքեր գան ապրեն»,- ասաց պատգամավորը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031