Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Երևանում խուլիգանություն կատարելու և սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալվել են մի խումբ անձինք

Նոյեմբերի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության ծառայողները ՝ Իսակովի պողոտա 21 հասցեի մոտից խուլիգանություն կատարելու և սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալել և «Toyota Land Cruiser» մակնիշի «66 GG 666» համարանիշի, «Lexus» մակնիշի «64 EE 066» համարանիշի և «Lexus» մակնիշի «64 BB 066» համարանիշի ավտոմեքենաներով Երևան քաղաքի վարչություն են բերել Երևանի բնակիչներ 39-ամյա Սերգեյ Գ․-ին, 33-ամյա Մանվել Մ․-ին, 42-ամյա Գևորգ Մ․-ին, 47-ամյա Արթուր Բ․-ին, 36-ամյան Արման Բ․-ին, Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Գևորգ Տ․-ին, Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Վարդան Թ․-ին, Երևանի բնակիչներ 42-ամյա Կարեն Հ․-ին, 36-ամյա Գուրգեն Հ․-ին, 36-ամյա Միքայել Ղ․-ին, Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Գոռ Մ․-ին, Երևանի բնակիչներ 35-ամյա Արթուր Գ․-ին և 24-ամյա Յուրի Բ․-ին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ արդեն ոստիկանությունում անձնական խուզարկություններով Սերգեյ Գ․-ի մոտից հայտնաբերվել է մեկ հատ 9.19 մմ տրամաչափի 13 փամփուշտով լիցքավորված մարտական ատրճանակ համապատասխան թույլատվությունով, Վարդան Թ․-ի մոտից հայտանբերվել է մեկ հատ 9 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ, Միքայել Ղ․-ի մոտից հայտնաբերվել է 9 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ և Գևորգ Մ․-ի մոտից 9.5 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ:

Դեպքի փաստով ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք վերջիններս հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին, իսկ նշված ավտոմեքենաները տեղափոխվել են ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031