Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները

Լրահոս

Հովիկ Աղազարյանի նկատմամբ հետապնդումն իրականացվում է շատ հստակ ուրվագծվող քաղաքական շարժառիթներով. Փաստաբան

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը կարծում է, որ ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ հետապնդումն իրականացվում է քաղաքական շարժառիթներով։

«Չի բացառվում, որ արժանահավատ ապացույցներով կարող է վաղը կամ մյուս օրն ապացուցվի, որ Հովիկ Աղազարյանը կատարել է ինչ-որ հանցագործություն, բայց քաղաքական հետապնդումների չափանիշների տիրությում առաջնային հարցը սա է՝ արդյո՞ք ինքը հետապնդման կենթարկվեր, եթե, օրինակ, ընդուներ առաջարկն ու հրաժարվեր մանդատից»,- «Քաղաքական իրավունքները և հետապնդումները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Խուդոյանը։

Փաստաբանի խոսքով՝ այսօր առկա տեղեկատվությունը հուշում է, որ եթե ինքն այդ քայլին գնար, ամենայն հավանականությամբ, այս  գործընթացները չէին լինելու։

«Այսինքն՝ մենք էլի գալիս ենք այն հարցին, որ, այո՛, հնարավոր է՝ անձը կատարած լինի հանցագործություն, ընդ որում, շատ վատ  հանցագործություն, բայց ինքը, միևնույն է, քաղաքական հետապնդման զոհ է, որովհետև իր նկատմամբ հետապնդում իրականացվում է ոչ թե քրեական օրենքի նպատակներով, այլ՝ շատ հստակ ուրվագծվող քաղաքական շարժառիթներով»,- հավելեց Խուդոյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև