Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Վերջնականապես մեկ անգամ պիտի դուրս գանք և հարցը փակենք. Բագրատ արքեպիսկոպոսը՝ «Սրբազան պայքարի» մասին

Այսօր Արցախի Հանրապետության Սահմանադրության օրն է, շատ մեծ  հույս ունեմ, որ առաջիկային նաև մեր բոլորի ջանքերով կկարողանանք վերականգնել մեր տունը։ Այս մասին Արցախի մշտական ներկայացուցչության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը:

«Տարօրինակ պիտի չլինի և ոչ էլ զարմանալի, որ այս իշխանությունը, չակերտավոր ասած, ոչ միայն ուղերձով, այլ որևէ կերպով անդրադարձ չի ունենում, որովհետև իրենք արդեն բազմաթիվ առիթներով վկայել են այն մասին, որ Արցախն իրենց համար նույնիսկ որպես հողատարածք, աշխարհագրական միավոր, գոյություն չունի, թեպետ իրենք էին ամենաշատը դրա մասին խոսում։ Մեզ մնում է անընդհատ հիշեցնել, թե խորհրդանիշների մասին, թե Արցախի ինստիտուցիոնալ վիճակի մասին, դրանք կլինեն Ազգային ժողով, նախագահի ինստիտուտ, զանազան այլ գործառույթներ, որ մեր Արցախի Հանրապետությունն ունեցել է և շարունակում է ունենալ։ Առաջնային խնդիրն այսօր պիտի լինի այն, ինչ հնարավոր է վերականգնել և ձեռք բերել, սակայն միակ խոչընդոտն այսօրվա Հայաստանի Հանրապետության իշխանություններն են: Մեզ համար ամոթալի է, որ դեռ Բաքվի բանտերում են գտնվում ռազմաքաղաքական ղեկավարությունը,  մարդիկ, ովքեր նաև այս սահմանադրության, մեր պետության կայացման հիմքերում են»,- ասաց Սրբազանը:

Անդրադառնալով Սրբազան պայքարին, Բագրատ Սրբազանն ասաց.

«Սրբազան պայքարի էությունն ու  բովանդակությունը չի փոխվել, ժամանակահատվածն էլ` կապված է միայն և միայն նրա հետ, որ մենք վերջնականապես մեկ անգամ դուրս պիտի գանք և հարցը փակենք: Իսկ ինչո՞ւ է մարդկանց կարծիքով այն ձգձգում, որովհետև այն փուլերը, որ մենք անցել ենք, մեզ բավականին լուրջ մտորումների տեղիք են տվել, թե վստահության իմաստով, թե հանձնառության իմաստով, թե նպատակների մեջ ազնիվ լինելու իմաստով, և ես ուրախ եմ, որ այս ընթացքում բազմաթիվ խմբեր,  այցելում են մեզ իրենց պատրաստակամությունը, հանձնառությունն են հայտնում, այսինքն այդ մտածումը, ապրումը, սպասումը, տրամադրությունն առկա է: Ուզում եմ վստահեցնել, որ ինչքան որ կտևի այս շրջանը, մենք դուրս ենք գալու հրապարակ և ավարտին հասցնենք այս սկսած պայքարը»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031