Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ

Լրահոս

Ադրբեջանը կարող է ապառազմականացնել Հայաստանը

Իսրայելի ռազմածովային ուժերն անցյալ գիշեր ոչնչացրել են սիրիական ռազմական նավատորմը: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Սիրիայում Բաշար Ասադի իշխանության տապալումից հետո երկրորդ գիշերը իսրայելական բանակը լայնածավալ հարձակում է իրականացրել Սիրիայի վրա՝ մոտ 250 հարված հասցնելով ռազմական և ռազմավարական օբյեկտներին՝ թիրախավորելով հակաօդային պաշտպանության օբյեկտները, սիրիական ռազմածովային ուժերի նավերը, ինչպես նաև ռազմական պահեստները: Իսրայելն ապառազմականացրել է Սիրիան՝դրանով հարվածելով Իրանի գեոպոլիտիկ շահերին և զրկելով Իրանին ելքից դեպի Միջերկրական ծով և կապից Լիբանանի Հզբոլահ շարժման հետ։ Ադրբեջանը կարող է ապառազմականացնել Հայաստանը։ Իլհամ Ալիևն ու նրա թիմը բազմաթիվ անգամ հայտարարել են, որ ՀՀ-ն չպետք է վերազինվի, հզորացնի բանակն ու քննադատում է ՀՀ-ի ռազմական կապերը Ֆրանսիայի, Հնդկաստանի և այլ երկրների հետ։ Ալիևը վախենում է հայոց բանակի ներուժից՝Արցախը կարող է մի քանի օրում հետ վերադարձվել հայկական կողմին։ Ադրբեջանը կարող է հարվածել ՀՀ ռազմավարական օբյեկտներին՝ռազմական լոգիստիկային և չդիմել ցամաքային հարձակման։ Օդուժի և ԱԹՍ-ների միջոցով շարքից հանել ՀՀ ռազմական ներուժն ու հայտարարել է, թե այնտեղից իբր սպառնալիք էր գալիս Ադրբեջանին։ Փաշինյանն ու ՔՊ-ն չեն գիտակցում, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում Մեծ Մերձավոր Արևելքում, քանի որ չունեն համապատասխան գիտելիքներ։ ՔՊ-ն զբաղված է վերընտրվելու գործողություններով՝ընդդիմության դեմ կոմպրոմատներ հավաքելով, այն դեպքում, երբ գեոպոլիտիկ ցունամի է մոտենում ՀՀ սահմաններին։ Սիրիայում Ասադի տապալումը հարված էր ՀՀ-ի բարեկամ ու դաշնակից Իրանին։ Իսրայելը, Արևմուտքն ու Թուրքիան՝հենվելով Ադրբեջանի տարածքի վրա փորձելու են կազմաքանդել Իրանը։ Իրանի վրա լայնածավալ հարձակման դեպքում Թեհրանը չի կարողանալու պաշտպանել ՀՀ ու հայկական Սյունիքը։ Դրանից օգտվելու է թուրք-ադրբեջանական տանդեմն ու փորձելու է բացել Զանզեգուրի միջանցքը զենքի ուժով։ Դա թույլ չտալու համար պետք է հզորացնել հայոց բանակի ներուժն ու խորացնել ռազմական կապերը ՌԴ-ի հետ։ Իսկ Փաշինյանն ու թիմը խզում են հայ-ռուսական ռազմական կապերն ու թուլացնում են բանակի ներուժը։

Անդրանիկ Պետրոսյան

Facebook
Twitter

Կարդացեք նաև