Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Քաղաքացին պնդում է, որ ոստիկաններն իրեն ծեծի են ենթարկել, ՆԳՆ-ն հերքում է

Առևտրով զբաղվող քաղաքացին պնդում է, որ  ոստիկաններն իրեն ծեծի են ենթարկել, կոտրել են իրերն ու ապրանքը: 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող Սամվել Արշակյանը նշել է,  որ ոստիկանության ծառայողների կողմից բռնության է ենթարկվել դեկտեմբերի 16-ին։ Նա Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում զբաղվում է միրգ-բանջարեղենի բացօթյա առևտրով։ Համայնքային պաշտոնյաները եկել ու առգրավել են Սամվելի ապրանքը, որից հետո, ըստ իր պնդումների, ոստիկանության երկու ծառայող իրեն բռնության է ենթարկել։

«Ոստիկանությունն ապրանքս տանում էր, տոնս բարձրացրեցի, իրենք տանում էին դրան, որ տոնս բարձրացնեմ, որ միանգամից ջարդեն։ Մեկ էլ ոստիկաններից մեկը կնոջս մասին ասաց՝ լրբին ասա, թող ձենը կտրի, ասացի լիրբը քո կինն է։ Ինձ ասաց՝ արա էդ ձենդ բարձրացնում ես, ասացի դու ես ստիպում, մեկ էլ, թե բա սրան բերման ենթարկեք»,-ասում է Սամվելը և հավաստիացնում, թե իրեն նստեցրել են ոստիկաններին պատկանող քաղաքացիական ավտոմեքենան ու հայհոյանքերով ուղորդվող ծեծի ենթարկել:

ՆԳՆ-ն հարցի առնչությամբ հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ոստիկանության ծառայողների կողմից բռնություն գործադրելու փաստ չի հայտնաբերվել:

«Դեկտեմբերի 16-ին Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ Բաբաջանյան փողոցում առևտրով զբաղվող երկրորդ կարգի հաշմանդամ որդուն ոստիկանները ծեծի են ենթարկել, կոտրել են իրերն ու ապրանքը: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Ահազանգից  անմիջապես հետո ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից սկսվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ։ Պարզվել է, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները դեկտեմբերի 16-ին կատարած ստուգայցի ժամանակ հայտնաբերել են, որ նշված անձը զբաղվում է ապօրինի առևտրով: Վերջինս խոչընդոտել է վերոհիշյալ աշխատակիցների գործողություններին, ուստի հասարակական կարգ ապահովելու համար հրավիրվել են ոստիկանության ծառայողներ: Նա չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, մտել է բեռնատար ավտոմեքենայի տակ, խոչընդոտել ավտոմեքենայի տեղաշարժին, ուստի ենթարկվել է վարչական ձերբակալման և տեղափոխվել Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին:

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողների կողմից ուսումնասիրվել են նաև տեսագրություններ: Ուսումնասիրությունների արդյունքում ոստիկանության ծառայողների կողմից բռնություն գործադրելու փաստ չի հայտնաբերվել»,- ասված է հաղորդագրության մեջ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև