Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Թշնամու գազանային դեմքն ու Հայաստանի իշխանությունների լռությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Գաղտնիք չէ, որ լինելով հանցագործ երկիր՝ Ադրբեջանն առաջնորդվում է գազանային օրենքներով, ու իրեն ընդհանրապես հետաքրքիր չէ մարդու իրավունքների, առավել ևս՝ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանումը։ Բնականաբար, Ադրբեջանը փոխվողը չէ, ու այդ երկրի ղեկավարությունը ոչ միայն շարունակում է խրախուսել հայության նկատմամբ ատելության քարոզչությունը, այլև «կատարելագործում» է հանցագործությունների շղթան։ Արցախյան պատերազմից հետո միջազգային հանրության կողմից (դե, Հայաստանի իշխանությունների մասին խոսելն անիմաստ է) բավարար ճնշում չգործադրվեց Ադրբեջանի վրա՝ հայ գերիներին ազատ արձակելու մասով։ Արդյունքում Բաքուն գերիներին դարձրեց առևտրի առարկա ու իր պահանջների իրականացման դիմաց նրանց մի մասին հանձնեց հայկական կողմին, բայց գերիների մի մասն այդպես էլ մնաց Ադրբեջանում։

Այնինչ, Ադրբեջանը գերիներին պետք է հանձներ առանց նախապայմանների, քանի որ դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9ի եռակողմ համաձայնագրով նախատեսվում էր գերիների և այլ ձերբակալված անձանց փոխանակում։ Իսկ 2023 թվականին նոր ագրեսիա ձեռնարկելով Արցախի դեմ՝ Ադրբեջանն այս անգամ գերի վերցրեց Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին։ Ու արդեն մեկ տարի է՝ այդ մարդիկ ոչ միայն պահվում են Բաքվի բանտերում, այլև նրանց դեմ մեղադրանքներ են ներկայացվել։ Դրանով Ադրբեջանը փորձում է ցույց տալ, թե իբր այդ մարդիկ հանցանք են գործել, ու նրանց նկատմամբ արդարադատություն է իրականացվում։ Եթե որոշ սպասումներ կային, թե ՄԱԿ-ի կլիմայական համաժողովին ընդառաջ հնարավոր է Ադրբեջանի վրա գերիների հարցով ուժեղ ճնշում գործադրվի, դրանք էլ չիրականացան։ Դեռ մի կողմ թողնենք միջազգային հանրության պահվածքը, մոտեցումները, ի մասնավորի՝ երկակի ստանդարտների կիրառումը:

Իսկ ի՞նչ են անուն ՀՀ իշխանությունները: Նրանք ամեն կերպ խուսափում են գերիների հարցի բարձրացումից՝ շարունակելով հավաստիացնել, թե իբր շարունակում են աշխատել այդ ուղղությամբ։ Բայց իրականում Ադրբեջանի ջրաղացին են ջուր լցնում։ Ու Փաշինյանն էլ իր իշխանության պահվածքն արդարացնում է՝ անտեղի համեմատություն անելով, թե Վիետնամական պատերազմից բավական ուշ են վերադարձվել ամերիկացի գերիները։ ՀՀ իշխանությունները քար լռություն են պահպանում նույնիսկ այն ժամանակ, երբ լուրջ մտահոգություններ են բարձրացվում գերի վերցված անձանց պահման պայմանների վերաբերյալ: Տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ իրավապաշտպան կազմակերպություններից հաղորդագրություններ են ստացվում գերիների նկատմամբ վատ վերաբերմունքի, խոշտանգումների և արդար դատաքննության երաշխիքների մերժման մասին։ Այս դեպքում ինչպե՞ս կարելի է շատ մեծ ակնկալիքներ ունենալ, որ միջազգային հանրությունը կբարձրացնի Հայաստանի շահերը շոշափող թեման, եթե Հայաստանն ինքն այդ հարցը միջազգային հարթակներում չի բարձրացնում ու լռություն է պահպանում։

Ավելին, նշյալ կլիմայական համաժողովից հետո Ադրբեջանն ավելի է ոգևորվել։ Դրա վկայությունն է նաև այն, որ նոր մեղադրանքներ են ավելացվում գերիների նկատմամբ, որպեսզի նրանց ցմահ ազատազրկման դատապարտեն։ Օրինակ՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Ադրբեջանի դատախազները շուրջ 45 հնարավոր մեղադրանքների նոր ու հսկայածավալ փաթեթ են առաջադրել, որով նրան սպասում է ցմահ ազատազրկման հեռանկարը։ Ընդ որում, պարզից էլ պարզ է, որ այդ բոլոր մեղադրանքները կեղծ են, քանի որ ենթադրյալ «ապացույցներն» ամբողջությամբ թաքցվում են այն պատճառաբանությամբ, թե իբր դրանք առնչվում են «Ադրբեջանի ազգային անվտանգությանը»: Բայց նույնիսկ այս պայմաններում ՀՀ իշխանությունների կողմից ոչ մի ձայն-ծպտուն չկա ու որևէ քայլ տեսանելի չէ գոնե գերիների վիճակը թեթևացնելու ուղղությամբ։

Ընդհակառակը, նրանք իշխանական տեղեկատվական, քարոզչական հարթակներով, իրենց արբանյակներով ժամանակ առ ժամանակ վարկաբեկող նյութեր են տարածում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների՝ մասնավորապես Ռուբեն Վարդանյանի հասցեին՝ կրկնելով, իսկ որոշ դեպքերում անգամ գերազանցելով ադրբեջանցիներին։ Եվ հասկանալի է, որ Ադրբեջանի լպիրշությունն արդեն սահման չի ճանաչում, քանի որ Բաքվից համոզվում են, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչի, ամեն զիջման ընդունակ են հանուն իրենց իշխանության պահպանման։ Դրա համար էլ, երբ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դեմ քրեական գործն ուղարկվել է Բաքվի զինվորական դատարան, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի պատկան մարմիններին հրավիրում է համագործակցել Արցախի՝ Բաքվում կալանքի տակ գտնվող ռազմաքաղաքական ղեկավարների դեմ քրեական գործի շրջանակներում։ Սա արդեն չափազանց վտանգավոր ու մութ ակնարկ է: Հետաքրքիր է՝ ի՞նչ արձագանք է լինելու Հայաստանի իշխանությունների կողմից, «համագործակցելո՞ւ» են, թե՞ արդեն «համագործակցում» են:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031