Skip to main content

Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է | Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ. Փաշինյան | Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը | Համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. Իոաննիսյան

Լրահոս

Ընթացիկ ժամանակահատվածը բազմաթիվ սպառնալիքներ է պարունակում Հայաստանի դեմ հնարավոր սադրանքների, իշխանության թուլամորթության և կախվածության պայմաններում․ Աբրահամյան

Ընթացիկ ժամանակահատվածն իր մեջ բազմաթիվ սպառնալիքներ է պարունակում ինչպես Հայաստանի դեմ հնարավոր սադրանքների, այնպես էլ` ՀՀ իշխանության թուլամորթության և կախվածության պայմաններում, վտանգավոր պրոցեսներում ներքաշվելու առումով։

Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․

«Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետո վերլուծական հիմնական քննարկումներն այն հարցի շուրջ են, թե ո՞րն է լինելու հարձակման կամ ներքին փլուզումների հաջորդ կանգառը:

Եթե հաշվի առնենք, որ հիմնական մեխը կապված է Իրանի և տարբեր երկրներում գործող պրոիրանական ուժերի հետ, ապա մի կողմից լարվածության մեծ հավանականություն է առկա Իրաքի ու Եմենի ուղղությամբ:

Մյուս կողմից` մեզ ուղիղ վերաբերող մասով, անչափ վտանգավոր է այն հանգամանքը, որ Իրանի դեմ նոր ճնշումների համատեքստում, փորձվելու է մի կողմից նրա դեմ հնարավոր հարվածների առավել լայն պլազդարմ ձևավորել, մյուս կողմից, վերջինիս շուրջ անկայունության միջավայր ձևավորել, ինչը պետք է իրականացվի հարևան պետությունների տարածքում կամ միջոցով:

Ինչպես Սիրիայում և այլ երկրների դեպքում եղավ, նման իրադրության ձևավորման դեպքում կարող է որոշակի կոնսեսուս ձևավորվել և ճնշումների ծանր չափաբաժիններ ստանան նաև Իրանի հարևան երկրները:

Հարավային Կովկասն այս օպերացիայի վտանգավոր ուղղություններից է, իսկ Հայաստանն առհասարակ փոթորիկների շրջափուլից որևէ ձևով դուրս չի գալիս:

Ընթացիկ ժամանակահատվածն իր մեջ բազմաթիվ սպառնալիքներ է պարունակում ինչպես Հայաստանի դեմ հնարավոր սադրանքների, այնպես էլ` ՀՀ իշխանության թուլամորթության և կախվածության պայմաններում, վտանգավոր պրոցեսներում ներքաշվելու առումով»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031