Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Ժամկետային զինվորական ծառայությունից խուսափած անձի վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան

Արագածոտնի մարզի բնակիչը, ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու օրինական հիմքերի բացակայության պայմաններում, այլ անձի մոտ առկա հիվանդության ախտորոշումն օգտագործելու եղանակով, խուսափել է 2021 թվականի ձմեռային զորակոչից, ճանաչվել է ծառայությանը ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում:

Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ 2003 թվականին ծնված Ս.Մ.-ն 2021 թվականի դեկտեմբերին, Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արագածոտնի մարզի տարածքային ստորաբաժանում (այսուհետ՝ ՊՆ տարածքային ստորաբաժանում) է ներկայացրել իբրև իր մոտ ախտորոշված՝ Կառավարության որոշմամբ հաստատված ցանկում ներառված հիվանդության մասին տեղեկանք (քրեական վարույթով պարզվել է, որ տեղեկանքը վերաբերել է կեղծ անձնագրով բժշկական հաստատություն դիմած այլ անձի):

Փաստաթղթում նշված հիվանդության իսկությունը ստուգելու նպատակով՝ ՊՆ տարածքային ստորաբաժանման զորակոչային բժշկական հանձնաժողովի բժիշկ-մասնագետը Ս.Մ.-ին ուղեգրել է նույն բժշկական կենտրոն՝ բժշկական հետազոտության, որտեղ Ս.Մ.-ի փոխարեն կրկին կեղծ անձնագրով նմուշ է հանձնել վերոնշյալ անձը: Ստանալով հիվանդության առկայության մասին հաստատումը՝ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի՝ 2022 թվականի հունվարի 27-ի եզրակացությամբ՝ Ս.Մ.-ն ճանաչվել է ժամկետային զինվորական ծառայությանը ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում:

Ս.Մ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելը):

Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 18-ին հաստատել է Ս.Մ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031