Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Պուտինը հաստատել է, որ պատրաստ է շարունակել գազ մատակարարել Արևմուտք. Սլովակիայի վարչապետ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Արևմուտք գազի մատակարարումը շարունակելու պատրաստակամության մասին. այս մասին, interfax.ru-ի փոխանցմամբ, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն:

«Ռուսաստանի նախագահ Պուտինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու գազի մատակարարումը Արևմուտք և Սլովակիա, ինչը գործնականում անհնար է դառնալու  2025 թվականի հունվարի 1-ից հետո՝ հաշվի առնելով Ուկրաինայի նախագահի դիրքորոշումը», — գրել է Ֆիցոն սոցցանցի իր էջում։

Նա նշել է, որ իր այցը Ռուսաստան արձագանք էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերին: Վերջինս դեմ է Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցմանը։

«Այս վերաբերմունքը ֆինանսական վնաս է հասցնում Սլովակիային և վտանգի տակ է դնում էլեկտրաէներգիայի արտադրությունը Սլովակիայի ատոմակայաններում, ինչն անընդունելի է»,- ընդգծել է Ֆիցոն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պուտինը Կրեմլում ընդունել է աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Սլովակիայի վարչապետին։ Ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ Ֆիցոն պատրաստվում է հանդիպել Պուտինի հետ՝ քննարկելու գազի տարանցման հարցերը։ Դեկտեմբերի 20-ին Սլովակիայի վարչապետն ասել է, որ եթե Ուկրաինան թույլ չտա ռուսական գազի տարանցումը իր տարածքով, ապա երկու երկրների միջև կարող է կոնֆլիկտային իրավիճակ առաջանալ։ «Գազպրոմի» և Ուկրաինայի «Նավթոգազի» միջև երկարաժամկետ տարանցման պայմանագրի ժամկետն ավարտվում է այս տարի, և Կիևը բազմիցս հայտարարել է, որ մտադիր չէ երկարաձգել այն։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031