Skip to main content

Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է | Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ. Փաշինյան | Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը | Համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. Իոաննիսյան | ՈՒՂԻՂ. Աչք մի փակեք Արցախի սպшնդի վրա. ակցիա | Ժամանակն է հրաժարվել քաղաքական պրիմիտիվիզմից՝ «խորհրդարանակա՞ն, թե՞ փողոցային պայքար». այս պարագայում թե´ մեկը, թե´ մյուսը կտան զրոյական արդյունք. Վահե Հովհաննիսյան | Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» | ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան | Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան

Լրահոս

Անտարբերության և անպատասխանատվության հետևանքը այն է, որ Երևանի քաղաքապետը Դուք եք, պարոն Ավինյան

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանն  արձագանքել է Տիգրան Ավինյանի այսօրվա հայտարարությանը՝ իր այցի համար գնված ինքնաթիռի տոմսերի արժեքի մասին։

Ավինյանը հայտրարել էր, իբրև ապշել է, երբ իմացել է, թե որքան թանկ գին է վճարվել ինքնաթիռի իր տոմսերի համար ու նշել էր, թե դա «ընդհանուր անպատասխանատվության և անտարբերության խնդիր է»։

Դանիելյանն այս համատեքստում ընդգծել է՝ ամենամեծ անպատասխանատվությունն այն է, որ Ավինյանը քաղաքապետ է։

«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա։

«Իսկ անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած էի այդ ծախսերից, և հետո մի փոքր խորացա ու հասկացա, որ կարծում եմ՝ այստեղ կա ընդհանուր անպատասխանատվության և անտարբերության որոշակի խնդիր»,- ասել է Ավինյանը։

Լավ, այն, որ ձեր թիմի յուրաքանչյուր անդամ անգամ երազում չէր կարող տեսնել «բիզնես» դասով չվերթները՝ դա մենք գիտենք։ Այն, որ դուք խաբեցիք բոլորին 2018-ին՝ ասելով, որ ժողովրդի կյանքն է բարելավվելու, բայց բարելավեցիք միայն ձերը՝ դա էլ է փաստ։ Անտարբերության և անպատասխանատվության պատճառը և խնդիրը հենց այն է, որ Երևանի քաղաքապետը Դուք եք, պարոն Ավինյան, քանի որ ձեզանից բացի ոչ ոք մեղավոր չէ, և քաղաքապետարանի բոլոր ձախողումների համար Դուք եք պատասխանատու։

Հիմա՝ վերադառնալով ձեր թանկարժեք գործուղումներին. իրոք կարծում եք, որ մարդիկ հավատո՞ւմ են ձեր զարմանքին։ Իսկ երբ գնացել եք այնտեղ՝ չեք զարմացե՞լ, թե ինչպես եղավ, որ Դուք նման լավ միջավայրում և թանկարժեք սրահում եք նստած։ Թե՞ բանավեճի ժամանակ խայտառակ լինելուց հետո նոր մի փոքր ապշեցիք։

Հերի՛ք է խաբեք ու մարդկանց էշի տեղ դնեք։ Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ, ու դեռ ինչ-որ բաների վրա իբր զարմանում եք։ Իսկ երևանցին ապշում է, թե Երևանի քաղաքապետը այդ 7.200.000 դրամը որտեղի՞ց է փոխհատուցում։ Որտեղի՞ց հեղափոխական «թավշյա» քաղաքապետին փոխհատուցման գումար, որը գրեթե հավասար է իր տարվա աշխատավարձին»,- սոցցանցի իր էջում գրել է Հենրիխ Դանիելյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև