Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Վարչապետն ասում էր, որ իր համբերության բաժակը լցվել է, բա տեղյակ չի՞, որ «Արտաշատ» բժշկական կենտրոնի աշխատակազմի համբերության բաժակը ոչ թե լցվել, այլ թափվել է. բողոքի ակցիա

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, հերթական անգամ լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզի «Արտաշատ» բժշկական կենտրոնում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Բժշկական կենտրոնի աշխատակիցների մեծ մասը գնացել են  Արարատի մարզպետարան՝ պահանջելով, որպեսզի մարզպետարանը հստակ պատասխան տա, թե երբ է իրենց խնդիրը լուծվելու, երբ են աշխատավարձ ստանալու:

Աշխատակիցները խնդիրը քննարկել են մարզպետարանի 2 պաշտոնյայի հետ, որոնց խոսքով, մարզպետը գտնվում է Երևանում ու համապատասխան պաշտոնյաների հետ քննարկում է հիվանդանոցի խնդիրները, որպեսզի այն օր առաջ լուծում ստանա:

«Այս պատմությունը երկար ու ձիգ ամիսների պատմություն է: Արդեն քանի ամիս է՝ ասում են՝ էսօր-էգուց, բայց սայլը տեղից չի շարժվում, անգամ այդ պայմաններում հիվանդանոցի բժիշկները, մայրապետները, մյուս ծառայությունների աշխատակիցները հավատարիմ Հիպոկրատի տված երդմանը, աշխատել են, ինչի շնորհիվ բազմաթիվ կյանքեր են փրկվել, բայց հիմա արդեն մեր համբերության բաժակը լցվել է: Էն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստերից մեկի ժամանակ ասում էր, որ իմ համբերության բաժակը լցվել է, բա տեղյակ չի՞, որ երբեմնի ծաղկուն, այսօր էլ լավ համբավ ունեցող «Արտաշատ» բժշկական կենտրոնի ամբողջ աշխատակազմի համբերության բաժակը ոչ թե լցվել, այլ թափվել է, ու ուզում ենք, որպեսզի հենց ինքը  իր անմիջկան հսկողության տակ վերցնի բարձրացրած հարցերը և այդ ժամանակ կհավատանք. որ օրերի ընթացքում խնդիրը կլուծվի»,- ասել են աշխատակիցները:

«Առողջապահության նախարարին չենք հավատում, որովհետև նա միայն սին խոստումներ է տալիս: Թե մարզպետը ինչ արող է անել, չգիտենք, բայց փաստն այն է, որ երբեմնի ծաղկուն հիվանդանոցը, կարծես թե, միտումնավոր տանում են կործանման, հիմա էլ ասում են՝ դեկտեմբերի 27-ին վճարումները կանենք:

Մենք չենք հավատում, որովհետև նման խոստումներ տևական ժամանակ է՝ լսում ենք, ու անգամ այս պայմաններում էլի մենք՝ հավատարիմ Հիպոկրատին տված երդմանը, մեր աշխատանքները կանենք, բայց կգա մի պահ, որ դա էլ չենք անի, որովհետև բոլորս ունենք կոմունալ վճարումներ, բոլորս ունենք վարկեր, իսկ դրա մասին միթե տեղյակ չեն պատասխանատուները»,- նշել են նրանք:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031