Skip to main content

Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին

Լրահոս

Արգելվել է «Բիոտոն» ՍՊ ընկերության էլեկտրամատակարարման նոր ենթակայանի գործարկումը՝ արձանագրված թերությունների պատճառով

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական  և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի  Էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության մասնագեներիկողմից տեխնիկական ստուգման է ենթարկվել ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիս քաղաքի Հ.Վարդանյան փողոցի թիվ 52 հասցեում գտնվող «Բիոտոն» ՍՊ ընկերության տարածքի էլեկտրամատակարարման համար նոր կառուցված 2500կՎԱ հզորության, 35/0,4կՎ լարման տրանսֆորմատորային ենթակայանը և  այն սնող 35կՎ լարման էլեկտրահաղորդման մալուխային գիծը։ Այս մասին հայտնում են ՔՏՀԱ տեսչական մարմնից:

Տեխնիկական ստուգման արդյունքում պարզվել է, որ 445 մետր երկարությամբ 35կՎ լարման էլեկտրահաղորդման մալուխային գիծը, որը նախատեսվում է ապահովելու  «Բիոտոն» ՍՊ ընկերության տարածքի էլեկտրամատակարարումը, ունի մի շարք թերություններ։

Մասնավորապես՝

  • Տվյալ մալուխի մոտ քսան մետր վերջնահատվածը  տեխնիկական կանոններով սահմանված կարգով անցկացված չէր խրամուղով, այլ բաց վիճակում էր, գալարաձև փռված էր գետնին, ինչը կարող էր վտանգավոր լինել մարդկանց կյանքի, գույքի և շրջակա միջավայրի համար:
  • «Արբատ-1» 35 կՎ լարման էլեկտրահաղորդման գծի հենասյան վրա տեղադրված գծային բաժանիչին միանալու նպատակով բարձրացող հատվածում մալուխն անցկացված էր բաց վիճակում՝ առանց մեխանիկական պաշտպանիչ պատյանի:
  • 35 կՎ լարման մալուխի և երկաթգծի հատման հատվածում՝  ըստ նախագծի նախատեսված է եղել տեղադրել համապատասխան ցուցանակներ, սակայն դա չէր կատարվել։
  • Նոր կառուցված ենթակայանի ցանկապատն ամբողջությամբ կառուցված, ենթակայանում շանթարգելի կոնստրուկտիվ աշխատանքները ամբողջությամբ կատարված չէր, ինչպես նաև հողանցված չէր բարձր լարման ուժային տրանսֆորմատորը։
  • Էլեկտրատեղակայանքների աշխատանքային նախագիծը՝ որպես շահագրգիռ կողմ, համաձայնեցված չէր Մասիսի համայնքապետարանի հետ։

Հաշվի առնելով արձանագրված վերոնշյալ թերությունները, Տեսչական մարմինը որոշում է կայացրել արգելել ենթակայանի գործարկումը և ենթակայանը լարման տակ դնելը՝ մինչև համապատասխան թերությունների և  խախատումների շտկումը։

Այս որոշումը կայացվել է էլեկտրաանվտանգության ապահովման և հնարավոր ռիսկերից խուսափելու նպատակով և «Բիոտոն» ՍՊ ընկերությունը ծանուցվել է արձանագրված խնդիրների մասին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031