ՀՅԴ-ական Սուրեն Մանուկյանի խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով | Հարցը սա է՝ ուզո՞ւմ ենք տրանսպորտային համակարգը զարգանա, թե ուզում ենք ունենալ իկարուսներ, գազելներ, հետո` հուսահատության գազելներ. Փաշինյանը՝ նոր համակարգի մասին | Կենտրոնական բանկը կարևոր հայտարարություն է տարածել | Մենք ճամփորդում ենք Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի»-ից դեպի իրական Հայաստան. Նիկոլ Փաշինյան | Պետությունը ոչ մեկի գրպանը չի մտնում համընդհանուր հայտարարագրմամբ, ասում է՝ եղբա՛յր, դու իմ տերն ես, ինձնից մի օտարվի. վարչապետ | Դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ աճել | Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքն արգելող նախագիծն ընդունվեց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Քայլող վտանգ ես, աղջիկ ջան»․ Անդրանիկ Քոչարյանը վախեցած է | Եթե հաղորդագրության մեջ չկա, ուրեմն չկա նման պայմանավորվածություն. փոխվարչապետը՝ Կիրանց-Ոսկեպար հատվածում ճանապարհ հանձնելու մասին | ՀՀ քաղաքացիություն ստանալը կդառնա 50, քաղաքացիությունից հրաժարվելը` 150.000 դրամ | Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը | «Շատ ես հպարտանալու քո Անահիտով, խոստանում եմ». Անահիտ Հակոբյանը մանկության լուսանկարներից է հրապարակել | Տրանսպորտի ծառայությունների գնի թանկացումը որոշակի ազդեցություն է ունենալու յուրաքանչյուր ընտանիքի դրամական ծախսերի և խնայողությունների վրա. «Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդյոք Հովիկ Աղազարյանի կնոջմահը կապ ունի իր շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ | ՀՀ օրհներգում փոփոխության մասին օրենքն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Լրահոս

Արտամուսնական կապեր ունեցող ՔՊ-ականները խուճապի մեջ են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի երեկվա գրառումներից մեկը խուճապ է առաջացրել իշխող թիմում` այն շրջանակներում, որոնք արտամուսնական կապերի մեջ են, իսկ ՔՊ-ում, կարելի է ասել, մեծամասնությունն այդպիսին է։ Փաշինյանը, հիշեցնենք, առավոտյան գրել էր, թե էթիկայի պահպանումն անվտանգության ապահովման գործոն է, իսկ էթիկայի խախտումը սպառնալիքներ է գեներացնում: «Եթե դու շփման մեջ եւ կյանքում էթիկական նորմեր չես պահպանում, դա առաջ է բերելու հակազդեցություն այն սուբյեկտի կողմից, ում նկատմամբ էթիկան խախտված է»,- նշել է նա՝ որպես օրինակ բերելով ամուսնական դավաճանությունները։ «Եթե արտամուսնական կապ ունես, դա գեներացնում է շատ կոնկրետ ռիսկեր թե՛ քո ընտանիքի ներսում, թե՛ նրանից դուրս (խոսքն այս դեպքերում կարող է լինել առնվազն բարոյական ինքնաոչնչացման մասին): Եթե ներառված ես կոռուպցիայի մեջ, դա գեներացնում է ռիսկեր թե՛ քո, թե՛ քո ընտանիքի, թե՛ քո միջավայրի, թե՛ հանրության, թե՛ պետության համար»,- նշել է Փաշինյանը:

Բարոյական նորմերի խախտման հարցում խիստ «առաջադիմած» թիմում երեկ աժիոտաժ էր առաջացել: Ոմանք կասկածներ ունեն, որ Հովիկ Աղազարյանի պես՝ կարող է իրենց կեղտոտ սպիտակեղենն էլ հանրայնացնեն: Կամ առնվազն Փաշինյանն իր ունեցած փաստերն օգտագործելու է կուսակիցների հետ հարցերը լուծելու ժամանակ, եթե նրանք համարձակվեն ընդվզել: Ավելի վատ կանխազգացումներ էլ ունեն` հնարավոր է համատարած sms-ներ ուղարկի արտամուսնական կապեր ունեցողներին, բայց «ողջամիտները» հանգստացնում են` այդքան մարդ չունի, որ այսքան մարդուն փոխարինեն»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև