Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

«Հրապարակ»․ Վախենում է Ադրբեջանից, Ռուսաստանից, Արևմուտքից, միայն չի վախենում իր ժողովրդից․ Մետաքսե Հակոբյան

«Հրապարակ» թերոը գրել է․

Փաշինյանը, որ Արցախն Ադրբեջանին հանձնելուց հետո վախենում էր խոսել Արցախի մասին, վերջին օրերին հիշել է եւ ՀՀ նախկին նախագահներին բանավեճի է հրավիրում։ Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նկատում է՝ քաղաքական ուժերի ղեկավարների միջեւ բանավիճելը նորմալ քաղաքական գործընթաց է, սակայն Փաշինյանի պարագան այլ է. «Շատ նորմալ կլիներ, որ Փաշինյանը բանավեճի հրավիրեր այն ժամանակ, երբ 2018-ին իշխանության ղեկը վերցնելուց հասկացավ, որ բանակցային գործընթացն իր պատկերացրածը չէ»։

«Լավ գիտակցելով, որ պատերազմ է բերում, գնաց այդ ճանապարհով։ Բանավիճել ցանկացող մարդը միակամ որոշում է կայացրել՝ հանձնել Արցախը, տարբեր առաջարկների դեպքում չի կանգնեցրել պատերազմը… 2022-ի հոկտեմբերի 6-ին միակամ որոշեց Պրահայում պաշտոնապես Արցախը հանձնել Ադրբեջանին։ Նույն մարդը միակամ որոշում է կայացրել 2023-ի սեպտեմբերի 9-ի իրողությունների հետ կապված՝ լռել է, չի աջակցել Արցախին, մասնակցել է Արցախի էթնիկ զտմանը։ Այսքան աղետ բերած ղեկավարն ինչպե՞ս կարող է բանավեճի հրավիրել որեւէ մեկին։ Նա կարող է բանավիճել միայն ինքն իր հետ կամ՝ իր խմբակի անդամների։ Որեւէ խելամիտ մարդ, առավել եւս՝ հաղթանակներ բերած անձինք, ղեկավարներ, չեն գնա նման արկածախնդիր ու անիմաստ քայլի, քանի որ ՀՀ ղեկավարն ինչպես եղել է դեղին մամուլի աստղ, այնպես էլ մնացել է, նա չդարձավ ղեկավար»,-ասում է Հակոբյանը։
Բաքվից Գրոզնի թռչող մարդատար ինքնաթիռի կործանումից ժամեր անց Փաշինյանը շտապեց ցավակցել Ալիեւին։ Շատերը հիշել էին, որ Փաշինյանը չցավակցեց անգամ Արցախի հայաթափման ժամանակ տեղի ունեցած ողբերգական պայթյունի զոհերի հարազատներին։ Մետաքսե Հակոբյանը հիշում է. իսկ սեպտեմբերի 19-ին, ի լուր աշխարհի, հայտարարում էր, որ Արցախում որեւէ խնդիր չկա, արցախցիներն անվտանգ են։ «Նա իր հայտարարություններով հետագայում փակեց բոլոր ճանապարհները` ցեղասպանության, էթնիկ զտման ապացուցման տեսանկյունից։ Իր տեսակի համար իր պահվածքն օրինաչափ է։ Փաշինյանը վախենում է բոլորից` վախենում է Ադրբեջանից, Ռուսաստանից, Արեւմուտքից, սակայն չի վախենում իր երկրի ժողովրդից։ Սրանով են պայմանավորված իր պահվածքն ու գործողությունները»։

Այս իշխանությունների օրակարգում այլեւս չկա արցախցիների վերադարձի հարցը, չկա անգամ «Արցախ» եզրույթը։ «Եթե իշխանազավթումից հետո փաստեր չկային, որ իրենք նույնն օրակարգն ունեն, ինչ Ադրբեջանը եւ Թուրքիան, ապա այս տարիներն ապացուցեցին, որ համահունչ, նույն օրակարգով ու սցենարով շարժվում են։ Այն, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ, բնավ ավարտը չէ։ Այս երկրների հիմնական նպատակները Հայաստանի հետ են կապված»,- ասաց նա։ «Այն, ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի 1-ին՝ Արցախի Հանրապետության այն ժամանակվա նախագահի հրաժարականը, մեզ այլեւս կասկածի տեղիք չի տալիս, որ այս իշխանությունները նպատակ ունեին գլխատել Արցախը։ Իրենք ունեն մեկ օրակարգ՝ վերջնականապես փակել Արցախի հարցը, որպեսզի Հայաստանի վերաբերյալ հետագա պահանջները եւ պայմանավորվածությունները կատարելիս որեւէ խոչընդոտ չունենան»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031