Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

«Քաղաքական դաշտում մեր փորձով և գիտելիքներով կարող ենք օգտակար լինել». Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնած կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա փետրվարի 3-ին

ՔՊ-ական նախկին պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնած «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցության» (ՄԱՍԿ) հիմնադիր համագումարը տեղի կունենա փետրվարի 3-ին։

«Պարոն Ասլանյանին և ինձ թվում է, որ մենք կարող ենք քաղաքական դաշտում մեր փորձով և գիտելիքներով օգտակար լինել, սա նաև փորձ է մնալ քաղաքականության մեջ։ Ամեն բան կախված է նրանից, թե ընտրողները ինչ գնահատական կտան մեր ծրագրին։ Մենք անպայման մասնակցելու ենք Ազգային Ժողովի ընտրություններին, ինչ վերաբերում է Գյումրիի ընտրություններին, ապա եթե հասցնենք մինչև այդ գրանցվել և անցնել բոլոր պահանջվող ընթացակարգերը, ապա կմասնակցենք նաև Գյումրիի ընտրություններին»,- այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է կուսակցության համահիմնադիր Հովիկ Աղազարյանը։

Հարցին, թե այլ հայտնի հանրային քաղաքական դեմքերից ում կտեսնենք կուսակցությունում՝ նա չի պատասխանել, ասել է՝ համաժողովին կտեսնեք, սակայն նշել է, որ էլի նախկին ՔՊ-ականներ կլինեն։

«Անպայման, էլի ՔՊ-ականներ կան, որոնք մեզ կմիանան, դեռ չեմ կարող ասել, թե ովքեր են, առայժմ հարմար չեմ գտնում անուններ հնչեցնել»,- նշել է Աղազարյանը

Նա նաև նշել է, որ կուսակցության նախագահին կընտրի համաժողովը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031