Skip to main content

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor

Լրահոս

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կորոնավիրուսից ավելի վտանգավոր վիրուսի բռնկում․ Չինաստանից հետո Ղազախստան

Համաճարակային սեզոնի սկզբից Ղազախստանում հայտնաբերվել է մետապնևմովիրուսային հիվանդության 30 դեպք։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին Telegram ալիքում հաղորդել է հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը ։

«Համաճարակային սեզոնի սկզբից ի վեր ամբողջ հանրապետությունում հետազոտվել է ոչ գրիպային վիրուսների հայտնաբերման 8360 նմուշ, որոնցից հայտնաբերվել է 1866 (22 %) դրական նմուշ, այդ թվում՝  կորոնավիրուսը՝ 206 (11,1 %), parainfluenza՝ 178 (9,5 %), բոկավիրուս՝ 113 (6,1 %) և վերջում՝ մետապնևմովիրուս՝ 30 (1,6 %)»,- ասվում է հրապարակման մեջ։

Ավելին, հոկտեմբերի 1-ից Ղազախստանում գրանցվել է սուր ռեսպերատիվ վիրուսների ընդհանուր 2 002 335 դեպք, լաբորատոր գրիպի 941 դեպք։

Մարդու մետապնևմովիրուսը դասական վիրուսներից է, որը տասնամյակներ շարունակ ակտիվորեն շրջանառվում է տարբեր երկրներում։ Այս վիրուսը, ինչպես մյուս վարակները, հատկապես ակտիվ է գրիպի հիվանդացության սեզոնային գագաթնակետին: Ըստ մասնագետների՝ այն փոխանցվում է հիմնականում օդակաթիլային ճանապարհով, ավելի քիչ՝ կենցաղային շփման միջոցով։

Չինաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման վարչությունն իր հերթին հունվարի 2-ին հրապարակել է ուսումնասիրություն, որում նշվում է դեկտեմբերի 23-ից 29-ը ընկած շաբաթվա ընթացքում շնչառական հիվանդությունների թվի աճ կա:

Մետապնևմովիրուսի հիմնական ախտանիշներն են.

հազ,
քիթարտադրություն,
շնչահեղձություն,
ջերմություն,
գլխացավ.

Չկա կոնկրետ բուժում, կիրառվում է միայն սիմպտոմատիկ բուժում։ Կանխարգելումը նպատակ ունի նվազեցնել վիրուսով վարակվելու և տարածելու վտանգը. կանոնավոր և մանրակրկիտ լվացեք ձեռքերը և, հնարավորության դեպքում, խուսափեք շնչառական վարակների ախտանիշներ ունեցող մարդկանց հետ սերտ շփումից:

Facebook
Twitter

Կարդացեք նաև