Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 54 պատահար. ՆԳՆ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 3-ից 7-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 248 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 38, մարմնական վնասվածք պատճառելու` 28, ֆիզիկական ներգործության ու թմրանյութի հայտնաբերման՝ 27-ական, խարդախության՝ 19, անձնական ունեցվածքի գողության` 14, հոգեկան ներգործության՝ 13, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 11, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 7, խուլիգանության՝ 6, բնակարանային գողության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4-ական, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, սառը զենք կրելու և աշխատանքային անվտանգության կանոները խախտելու՝ 3-ական, ավտոմեքենայի գողության, սպանության փորձի, շորթման, համակարգչային հափշտակության, ինքիրավչության, սառը զենքի հայտնաբերման ու անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու՝ 2-ական, մարդու առևանգման, ավազակության, ծննդկանի կամ ծննդաբերողի կողմից երեխայի սպանության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, դրամանենգության, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելու կամ իրացնելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու, անհետաձգելի միջամտության որոշումը խախտելու, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կյանքի կամ առողջության համար վտանգ ներկայացնող առարկաներ պատրաստելու, հողը փչացնելու, ալիմենտ չվճարելու, անառակաբարո արարք կատարելու, սանիտարական կամ հիգիենիկ նորմատիվները խախտելու և ապօրինի սահմանը հատելու՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, գույքի ոչնչացման կամ վնասման, մարմնական վնասվածք պատճառելու և բնակարանային գողության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 18 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձման 2 դեպք։

Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 54 պատահար․ 2 մարդ զոհվել է, 73-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031