Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին

Լրահոս

Ալիևը ցանկանում է չեզոքացնել «հայկական սեպը» զենքի ուժով

ՀՀ-ն չպետք է որպես աշխարհագրական պատնեշ գործի Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Զանգեզուրի միջանցքը պետք է և բաց կլինի։ Ինչքան շուտ հասկանան սա, այնքան լավ։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ալիևը ցանկանում է չեզոքացնել «հայկական սեպը» զենքի ուժով։ Ադրբեջանի նախագահը մեսիջ է հղում թե հայ ժողովրդին, թե միջազգային հանրությանը, որ ՀՀ-ն կամ «հայկական սեպը», ինչպես ՀՀ-ին նկարագրում է թուրք-ադրբեջանական տանդեմը՝չպետք է խոչընդոտի, որպեսզի Թուրքիան և Ադրբեջանը միանան։ Այսինքն, ՀՀ-ն չպետք է խանգարի Մեծ Թուրանի կառուցմանն ու Անկարայի ու Բաքվի պանթուրքական ծրագրերին։

Մեծ Թուրանի ծրագիրը ձեռնտու է նաև անգլո-սաքսոնական ուժերին՝ՌԴ-ի, Իրանի և Չինաստանի դեմ գործելու համար։

Ալիևը կրկին սպառնում է ՀՀ-ին, որ Բաքուն զենքի ուժով բացելու է Զանգեզուրի միջանցքը, իսկ Արևմուտքն ոչինչ չի անելու հայ ժողովրդին օգնելու կամ փրկելու համար։ Փաշինյանն ու ՔՊ-ն չեն հակադարձում Ալիևի սպառնալիքներին, քանի որ վախենում են նրանից։

Ելքը մեկն է՝այն քաղաքական թիմը, որը վախենում է Ալիևից և չի կարողանում պաշտպանել հայոց պետականությունը՝հայկական Սյունիքը պետք է հեռանա՝տեղը զիջելով ազգային, պետական մտածելակերպ ունեցող, պրոֆեսիոնալ քաղաքական թիմին։

ՀՀ-ում պետք է տեղի ունենա իշխանափոխություն, որպեսզի հայոց պետականությունը փրկվի։ ՔՊ-ն հնազանդ կատարել է և կատարելու է Բաքվի և Անկարայի բոլոր պահանջները՝Արցախը հանձնված է, իսկ Հայոց ցեղասպանության մասին ՔՊ-ականները պատրաստ են մոռանալ՝հանուն հայ-թուրքական սահմանի բացման։

ՀՀ քաղաքացիները պետք է գիտակցեն, որ Երևանում 2018թ․—ին իշխանության են բերվել թուրքական և արևմտյան շահերի լոբբիստները, ովքեր ատում էին Արցախը և մեծ սիրով այն հանձնեցին Ադրբեջանին։

Հայոց պետականության փրկության համար շատ քիչ ժամանակ է մնացել, քանի որ Բաքուն ակտիվ զինվում է և պատրաստվում է նոր պատերազմի՝Սյունիքն օկուպացնելու համար։

Անդրանիկ Պետրոսյան

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031