Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Անցած 1 օրվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 7-ից 8-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 125 դեպք, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 40, թմրանյութի հայտնաբերման՝ 14, խարդախության՝ 12, փաստաթղթեր կեղծելու՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու` 7, ֆիզիկական ներգործության՝ 6, անձնական ունեցվածքի գողության` 5, հոգեկան ներգործության՝ 3, խուլիգանության, թմրանյութի իրացման, սառը զենք կրելու և պետական սահմանն ապօրինի հատելու՝ 2-ական, սպանության փորձի, պետական ունեցվածքի գողության, վստահված գույքի հափշտակման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, սեքսուալ բնույթի գործողությունների հարկադրելու, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, ապօրինի գործունեություն իրականացնելու, կամ ապօրինի գործունեությունը քողարկելու նպատակով իրավաբանական անձ, դրա առանձնացված ստորաբաժանում, հիմնարկ ստեղծելու կամ օգտագործելու կամ նույն նպատակով անհատ ձեռնարկատեր հաշվառելու, անձի տիրապետումից դուրս մնացած գույքին տիրանալու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և ինքնիրավչության՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավտոմեքենայի գողության և անձնական ունեցվածքի գողության՝ 2-ական, համակարգչային հափշտակության, գույքի ոչնչացման կամ վնասման, խարդախության և ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձման 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար․ 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031