Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Եթե ՀՀ-ի և Թուրքիայի միջև բավարար վստահություն լինի, ռուս սահմանապահների հեռանալու հարցը կքննարկվի. Արարատ Միրզոյան

Ընդհանրապես, Զվարթնոցում ինչպես նաև Թուրքիայի  և Իրանի հետ ՀՀ սահմանին, ռուս սահմանապահները տեղակայվել են ժամանակավոր: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է  ռուսական սահմանապահների ներկայությունը կրճատել ՀՀ-Թուրքիա սահմանին:

«Նրանք իրենց ծառայությունն են ըստ էության մատուցել Հայաստանի Հանրապետությանը, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը չի կարողանա կազմավորել այն բոլոր անհրաժեշտ ինստիտուտներ և հմտությունները, որոնցով կկարողանա ապահովել ինքն իր սեփական ուժերով այդ ծառայությունները: Հիմա մենք ինչ-որ պահի շնորհակալություն ենք հայտնել ռուսական սահմանապահ ծառայությանը և ասել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում այլևս կարող ենք ինքնուրույն հոգալ այդ հարցը։

Այնուհետև, ինչ-որ փուլում նաև ստանձնել ենք ամբողջական վերահսկողություն Հայաստանի և Իրանի միջև գործող անցակետի նկատմամբ, և սա մի կողմից մեր կարողությունների ձևավորման մասին է խոսում, մյուս կողմից երկու երկրների, տվյալ դեպքում Հայաստանի և Իրանի միջև վստահության բարձր մակարդակի վկայություն է: Կարող եմ ասել, որ օրինակ, եթե Հայաստանի և Թուրքիայի միջև լինի գործող բաց սահման, եթե Հայաստանի և Թուրքիայի միջև լինի այդ նույն վստահությունը, ապա մենք կարող ենք քննարկել և դիտարկել այդ հարցը: Իսկ ռազմաբազային վերաբերյալ հարց այս պահին  օրակարգում չկա»,- ասաց Միրզոյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031