Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Այն ինչ հիմա պլանավորում է Ալիևը, լինելու է բնակավայրերի գրավումը. Լևոն Զուրաբյան

Այն ինչ հիմա պլանավորում է Ալիևը, լինելու է բնակավայրերի գրավումը, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Զուրաբյան. — Ալիևը զգացել է արյան հոտը: Նա հասկացել է, որ բացվել է մի պատուհան, որում ինքը կարող է օգտվել էսօրվա առավելություններից, որ Ադրբեջանն ունի և՛ որպես ռազմականապես բավականին ուժեղ պետություն, և՛ տնտեսապես բավականին ուժեղ պետություն, և՛ մի պետություն, որի հետ ստիպված են հաշվի նստել անգամ գեր տերությունները: Ինքը սա զգացել է, և սա ըստ էության հայտարարություն է նրա մասին, որ Ադրբեջանը շատ շուտով սկսելու է ռազմական գործողություններ Հայաստանի դեմ: Հենց դրանով է պայմանավորված, որ էդ աննախադեպ գնահատականները արդեն գաղափարախոսական ապահովման է անցել էդ ագրեսիայի, որ 30 տարի է, չգիտեմ, ֆաշիստներ են կառավարել Հայաստանը, սա ֆաշիստական պետություն է: Էն, ինչ որ հիմա պլանավորում է Ալիևը, արդեն սահմանային վեճերի ինչ-որ լուծման հարցեր չեն, դա լինելու է բնակավայրերի գրավումը:

«Ազատություն». — Ո՞ր տարածքում, նկատի ունեք Սյունիքո՞ւմ, որովհետև Ալիևը հարցազրույցում ասել, որ «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի:

Զուրաբյան. — Ինքը էս թոհուբոհում մտածում է արդեն ավելի լուրջ բանի մասին. ինքը մտածում է մեծ միջանցքի մասին, որտեղ բնակավայրեր կվերցնի և այլն: Էս մարդն ասել է, որ ինքը պիտի ոչնչացնի ֆաշիստական Հայաստանը, ասել է, դրել է պայմաններ, ասել է, եթե էս պայմանները չեք իրագործում, ուրեմն կտեսնեք, ես ձեզ հետ ինչ կանեմ: Էս հարցին Նիկոլը երկու պատասխան ունի՝ կա՛մ ձվածեղ է եփում որպես բլոգեր, կա՛մ ասում է՝ եկեք չգնանք էսկալացիայի, էդ իրա «Արմենպրես»-ի ելույթում ասում է՝ եկեք, այնուամենայնիվ, փորձենք իրար հասկանալ, հասկանանք ինչի եք դուք մտածում, որ մենք ֆաշիզմ ունենք:

«Ազատություն». — Փաշինյանը նշել է՝ փորձենք հասկանալ՝ ինչն է դրա պատճառը, ինչու է Ալիևը այդպիսի հայտարարություն անում, և նա նշել է, որ Հայաստանում նույնպես նման ընկալում կա Ադրբեջանի մասին, այդ ընկալումները քննարկելու, հասցնելու մասին են խաղաղության օրակարգը, այսինքն, Փաշինյանն առաջարկում է քննարկե՞լ այս ֆաշիզմի հետ կապված:

Զուրաբյան. — Ինքը մեսիջ է տալիս Ալիևին, որ ես կմտածեմ ոնց անենք, որ էդ ընկալումը ձեր մոտից հանենք, իսկ դա ենթադրում է մի բան՝ ֆաշիստներին պատժել, Արարատը հանել գերբից:

«Ազատություն». — Երեք նախագահներին պատժելու ճանապարհով կգնա՞ Փաշինյանը կարծում եք:

Զուրաբյան. — Ես չգիտեմ: Վստահ եմ, որ ինքը հասկանում է, որ դա իրա վերջը կլինի, որովհետև դա նշանակում է…. Հասկանո՞ւմ եք՝ հարցը այն չի, որ ինքը երեք նախագահների դեմ է, հարցն այն է, որ մեր ամբողջ ազգը հասկանալի է, որ էս մարդը ուղղակի Ալիևի գուբեռնատորն է նշանակված, որը լուծելու է Հայաստանի կրտելու հարցը: Կրտելն ի՞նչ է նշանակում տվյալ դեպքում, նշանակում է ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը, մեր պատմությունը, ընդունել ընդհանրապես ադրբեջանական նառատիվները ու վերսիաները ամեն ինչի մասին, ինչ-որ կատարվում է: Սա շատ մեծ պրոցես է, եթե ինքը գնում այդ ուղղությամբ: Եթե ինքը կարծում է, որ դա է խաղաղություն հաստատելու ձևը, ես բազմիցս ասել եմ, որ ինքը չարաչար սխալվում է, որովհետև դա նշանակում է մի բան, ինչքան դու գնաս էդ ճանապարհով, էնքան ավելի է լկտիանալու ագրեսորը, և ինքը ցույց է տալիս իր ատամները ու գնալով ավելի է լկտիանում: Հիմա ատամները չի ցույց տալ, հիմա ասում է՝ արդեն կոնկրետ ներխուժելու են:

Facebook
Twitter

Կարդացեք նաև