Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Ստուգումներ իրականացրել ենք այն դպրոցներում, որտեղ նախորդ տարվա ընթացքում շրջայցեր էր իրականացրել վարչապետը. ՊՎԾ ղեկավարը՝ դպրոցի ցնցուղի մասին

Ստուգումներ իրականացրել ենք այն դպրոցներում, որտեղ նախորդ տարվա ընթացքում շրջայցեր էր իրականացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և մի շարք խախտումներ հայտնաբերել։ Այս մասին այսօրվա կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը:

«Հենց այն դպրոցում (որտեղ կոտրած ցնցուղ էր տեղադրված-Tert.am) վերահսկողություն իրականացվել է։ 5 մարզադպրոցի մարզադահլիճներում, որտեղ նմանատիպ խախտումներ էին հայտնաբերվել վարչապետի շրջայցերի ընթացքում, ՊՎԾ-ն ուսումնասիրություններ է իրականացրել։ Ինչ վերաբերում է ցնցուղին և ուռճացված գնագոյացմանը, մենք որոշակի վերլուծություն ենք իրականացրել, նաև զեկուցել ենք վարչապետին։ Առաջարկներ են ներկայացվել հանձնարարականներ տալու լիազոր մարմիններին, գնումների գործընթացներում անհրաժեշտ շտկումներ և որոշ ընթացակարգերի լավարկման առաջարկներ ենք արել»,-նշեց Պետրոսյանը։

Նրա խոսքով,  ԿԳՄՍՆ-ն և քաղշինկոմիտեն գնային մեծ սողանցք էին թողել և պատշաճ չէին ձևակերպել տեխնիկական բնութագրերի պահանջները։

«Արդյունքում ունեինք նվազագույն որակ և առավելագույն վաճառքի գին ներկայացված փաստաթղթավորում։ Այդ երևույթը համատարած է պետական գնումների ոլորտում»,-ասաց  Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանը անցած տարի մարզային այցերի ընթացքում այցելել էր Արմավիրի մարզի Արագած բնակավայրի 348 աշակերտ ունեցող՝ Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց: Շրջայցի ընթացքում Փաշինյանը բազմաթիվ դժգոհություններ է ունեցել ջրի թույլ ամրացված ծորակներից, լոգարանի անորակ ցնցուղներից և այլն:

Մասնավորապես, Փաշինյանը դպրոցի ցնցուղներից մեկը քանդեց և տվեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ձեռքը՝ հանձնարարելով. «Տիկի՛ն Անդրեասյան, սա վերցրե՛ք և տեսե՛ք, թե տեխնիկական բնութագրով ինչ գնանոց է տրված, և սա ինչ արժե մեր շուկայում»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031