Skip to main content

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղեր ա, թե Պուտինը տպտպացրեց Նիկոլի ուսին. Սպառնալիք է, որ գազով ու ծիրանով կախված ենք մի երկրից | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ | Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր

Լրահոս

Ուղղակի խոսել են, քաշքշուկ չի եղել. Հակոբ Սիմիդյանը՝ Ղալումյանի ու Հայկ Սարգսյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին

Միջադեպ  չի եղել, քննարկման ժամանակ տասնյակ մարդիկ են եղել և այդ քննարկման ժամանակ որևէ միջադեպ չի եղել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Հայկ Ղալումյանի ու Հայկ Սարգսյանի միջև փակ քննարկման ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկատվությանը, ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

«Հանդիպումից հետո երկու գործընկեր ուղղակի խոսել են, որևէ քաշքշուկ չի եղել, որևէ քաշքշուկի ականատես չեմ եղել, միգուցե որևէ խոսակցություն է եղել, կողքից մարդիկ այլ տպավորություն են ստացել: Քննարկում է եղել ու ոչ միայն երեկ, դեկտեմբեր ամսին էլ է եղել,  երեկվա քննարկումը  դրա շարունակությունն է եղել: Կուսակցությունը քննարկել է անտառների, անտառահատումների խնդիրները  և որևէ արտառոց բան չի եղել»,- ասաց Հակոբ Սիմիդյանը:

Նշենք, որ ArmLur-ը գրել է, որ երեկ ՔՊ նախաձեռնող խմբի նիստն ավարտվել է քաշքշուկով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն են եղել:

Պատճառը Տավուշում տիրող բնապահպանական խայտառակ վիճակն է եղել, ապօրինի ծառահատումները, ինչի մասին ՔՊ վերջին նիստերին խոսել է Հայկ Սարգսյանը:

Հաջորդ օրը ևս ՔՊ-ական պատգամավորը ծառահատումների մասով սուր ելույթ է ունեցել ու մեղադրել մարզպետ Հայկ Ղալումյանին, ինչն էլ ավարտվել է փոխադարձ վիրավորանքներով ու քաշքշուկով:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ականներն իրար հարվածել են հենց Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, վերջինս էլ թողել ու հեռացել է:

Վեճին միջամտել է Անահիտ Ավանեսյանը, փորձել է հանգստացնել Հայկ Սարգսյանին ու Ղալումյանին, բայց իրավիճակը գնալով թեժացել է:

Facebook
Twitter

Կարդացեք նաև