Skip to main content

Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան

Լրահոս

Թուրք-ադրբեջանական տանդեմը զբաղված է Փաշինյանի փիառով

Մեր տարածաշրջանում բացվել է տևական խաղաղության, կայունության և բարգավաճման պատմական հնարավորությունների պատուհան. ես հավատում եմ, որ Հայաստանը կգործի երկարաժամկետ ռազմավարական ընկալմամբ. այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը: «Կարևոր ենք համարում վարչապետ Փաշինյանի դրական ուղերձներն այս ուղղությամբ։ Նա դիրքորոշում է հայտնում խաղաղության օգտին և նպաստում այս գործընթացում դրական առաջընթացին», — ասել է թուրք պաշտոնյան։ Թուրք-ադրբեջանական տանդեմը զբաղված է Փաշինյանի փիառով։ Եթե թշնամի Թուրքիայի ԱԳ նախարարը, ով նախկինում եղել է հատուկ ծառայությունների ղեկավար գովում է Փաշինյանին, ուրեմն ՀՀ իշխանությունները սպասարկում են թուրքական օրակարգ և հայակործան ծրագիր են կյանքի կոչում։ Հակառակ պարագայում Թուրքիայի պես երկրի քաղաքական ղեկավարներից մեկը չէր զբաղվի Փաշինյանի փիառով՝նրա քայլերը գնահատելով, որպես դրական։ Թուրքիայի և Ադրբեջանի համար Փաշինյանն ու ՔՊ-ն՝Ալլահի պարգևն են, քանի որ առանց ՔՊ-ի վրա հենվելու Բաքուն երբեք չէր օկուպացնի Արցախը, չէր գրավի ՀՀ-ից սուվերեն տարածքներ և Եռաբլուրի տարածքը չէր եռապատկի։ ՔՊ-ականներն իշխանության են բերվել դրսի ուժերի միջոցով՝թուրքական, ադրբեջանական և հակառուսական օրակարգ սպասարկելու համար։ Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Արևմտյան Հայաստանից, Արարատ սարից՝դա բխում է Թուրքիայի երկարաժամկետ պանթուրքական և հայակործան ծրագրերից։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Բաքուն ՔՊ-ի միջոցով կարողացավ հայաթափել Արցախը, այս պահին էլ պատրաստվում է օկուպացնել Սյունիքը։ Քանի դեռ ՀՀ քաղաքացիները քաղաքականապես պասիվ են և դիտում են Փաշինյանի և կնոջ ընտանեկան շոուները՝հայոց պետականությունը կործանվում է, իսկ Ալիևը տարածքային հավակնություններ ունի արդեն ողջ Հայաստանի նկատմամբ։ Միակ ելքը՝փաշինյանական կլանի արագ հեռացումն է՝համազգային պայքարով՝լայն քաղաքական կոնսոլիդացիայի միջոցով։

Անդրանիկ Պետրոսյան

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031