Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղեր ա, թե Պուտինը տպտպացրեց Նիկոլի ուսին. Սպառնալիք է, որ գազով ու ծիրանով կախված ենք մի երկրից | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ | Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա

Լրահոս

Երկու աթոռի վրա չես կարող նստել, հեռանալով ՌԴ-ից՝ Փաշինյանը գնում է դեպի Թուրքիա. Արթուր Խաչատրյան

Ենթադրենք ԵՄ անդամակցության համար հանրաքվե արեցին, ժողովրդի  95%-ն էլ ասաց համաձայն եմ, հետո՞ Եվրամիությունից մենք ստացե՞լ ենք որոշակի ազդակ, որ իրենք ասում են՝ դուք հանրաքվե արեք, մենք մեր դռները ձեր առաջ կբացենք: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Եվրամիության կողմից ես չեմ տեսել որևէ ակնարկ, որ տեսանելի ապագայում Հայաստանը կարող է դառնալ Եվրամիության անդամ: Թող ժողովրդին չփորձեն մոլորեցնել, որ հենց այս օրենքն ընդունվենք, վաղը չէ մյուս օրը Հայաստանը դառնալու է Եվրամիության անդամ։ Փորձում են ժողովրդին մոլորեցնել, ասենք քվեարկեք, վաղը չէ մյուս օրը Հայաստանը կդառնա Եվրամիության անդամ: Այս հարցում Նիկոլ Փաշինյանը կարծես տրիվիալ ճշմարտություն է ասում։

Ռուսաստանի արձագանքն էլի տրիվիալ ճշմարտություն է, որովհետև դու չես կարող միաժամանակ լինել մի մաքսային միության անդամ և մի միության, որն ավելի քաղաքական է, բայց նաև ստեղծել է որպես մաքսային միության, երկու աթոռի վրա միաժամանակ չես կարող նստել։ Ռուսաստանը ասում է, այն, ինչը Փաշինյանը չի ուզում ասի: Սա Ռուսաստանից հեռանալու խնդիր է, բայց ո՞ւր, ես չգիտեմ, որովհետև Հայաստանից արևմուտք Թուրքիան է։ Փաշինյանը, հեռանալով Ռուսաստանից, տանում է դեպի Թուրքիա, Ֆիդանի վերջին հայտարարությունը, այս իշխանությունների հայտարարությունները, որ Թուրքիան կարող է դառնալ կամուրջ Հայաստանի և Եվրոպական Միության միջև, դա են հուշում: Ու դա այն դեպքում, երբ Թուրքիան ինքը 50 տարի է ճանկռտում է Եվրոպական Միության դռները,  ասում են՝ մյուս տարի եկեք։ Իրենք ուղղակի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն են տանում և փորձում են Ռուսաստանի ազդեցությունը փոխարինել թուրքական ազդեցությամբ»,- ասաց նա:

Խաչատրյանի խոսքով՝ իշխանությունների հայտարարած տնտեսության դիվերսիֆիկացիայի քաղաքականության արդյունքները տեսանելի չեն:

«Իրենք փորձում են բոլոր ձախողումներով հանդերձ, որոշակի զանգվածի վրա խաղան, ասեն, տեսեք, մենք գնում ենք դեպի Եվրոպա, Փաշինյանի վերջին հայտարարությունը, թե Ջերմուկում չեն գնում կոֆե խմեն, թե ինչու չեն գնում Ջերմուկ, ինքը մոռացավ ասել, որ թուրքերը Ջերմուկից մի քանի րոպեի ճանապարհի վրա են գտնվում, դրա համար են գնում դեպի Եվրոպա»,- ասաց Խաչատրյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև