Skip to main content

Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց

Լրահոս

Կանադացիները երբեք չեն հրաժարվի աշխարհի լավագույն երկրից՝ ԱՄՆ-ին միանալու համար. Կանադայի նախկին վարչապետը՝ Թրամփին

Կանադացիները գնահատում են իրենց անկախությունը և տեղի չեն տա սպառնալիքներին ու վիրավորանքներին, որպեսզի միանան ԱՄՆ-ին. այս մասին Globe and Mail պարբերականի համար գրած սյունակում նշել է Կանադայի նախկին վարչապետ Ժան Կրետիենը՝ հակադարձելով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հավակնություններին:

«Դոնալդ Թրամփ, դիմում եմ ինչպես ծերուկը ծերուկին. խելքի եկեք, ի՞նչն է Ձեզ ստիպում մտածել, որ կանադացիները երբևէ կհրաժարվեն աշխարհի լավագույն երկրից և կմիանան ԱՄՆ-ին», -ընդգծել է նա։

Կրետիենը հիշեցրել է, որ Կանադան ԱՄՆ-ից շուտ երկու անգամ մտել է համաշխարհային պատերազմների մեջ և զգալի կորուստներ է ունեցել, և բացի այդ, երկիրը «քաջություն է ունեցել» մերժել Վաշինգտոնին, որը ցանկանում էր Կանադան ներքաշել «Իրաքի անհիմն և ապակայունացնող պատերազմում»։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ կանադացիներից շատերն իբր հանդես են գալիս, որպեսզի իրենց երկիրը դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը։ Նա կարծում է, որ նման միավորումը Կանադային տնտեսական կայունություն կբերի և կպաշտպանի այն արտաքին սպառնալիքներից, որոնք, ըստ նորընտիր նախագահի, գալիս են «ռուսական և չինական նավերից»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031