Skip to main content

Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է

Լրահոս

Սերժ Սարգսյանը երբեք չի զիջել և ամեն գնով պաշտպանել է հայոց պետականությունը, հաղթահարելով բոլոր մարտահրավերները. Դանիելյան

Հենրիխ Դանիելյան գրել է․

ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ տարիներ շարունակ արշավներ են իրականացրել ադրբեջանցիները, թուրքերը, նիկոլին իշխանության բերած և նրան սատարող տարբեր ուժային կենտրոնները։ Սակայն, ինչպես տեսել ենք թե՛ Ղարաբաղյան հերոսամարտի ընթացքում, թե՛ Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին և թե՛ քաղաքական գործընթացների ժամանակ, Սերժ Սարգսյանը երբեք չի զիջել և ամեն գնով պաշտպանել է հայոց պետականությունը՝ պահպանելով ազգային արժեքները և մեր երկրի շահերը,հաղթահարելով բոլոր մարտահրավերները:
Այսօր էլ նրանց փորձերը՝ օգտագործելով իրենց «պրոքսի» ուժերը, լատենտ նիկոլականներին և կեղծ ընդդիմադիրներին, դատապարտված են ձախողման։
Ինչպես ասում էր ՀՀԿ նախկին ղեկավարներից սպարապետ Վազգեն Սարգսյանը․
«Իրականում ամեն բան նույնն է․ թուրքը նույն թուրքն է, մենք էլ նույն մենք ենք»։
Ուստի, թշնամու կողմից մեր երկրի ազգային և պետական շահերին սպառնացող ցանկացած քայլ կձախողվի։ Մեր պարտականությունն է մնալ միասնական, պաշտպանել մեր ազգային արժեքներն ու պետականությունը և ապահովել Հայաստանի Հանրապետության անվտանգ ապագան։
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031