Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում ՌԴ և Իրանի նախագահներին․ Փաշինյանն ու Միրզոյանը ևս մեկ քայլով պшտերազմը մոտեցրին մեր երկրի սահմաններին․ Մելիք-Շահնազարյան

ՀՀ և ԱՄՆ միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ստորագրելու գործում ցուցաբերված շտապողականությունը պարզ է. այս փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում Ռուսաստանի և Իրանի նախագահներին։

Ֆեյսբուքի էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը․

«ՀՀ և ԱՄՆ միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ստորագրելու գործում ցուցաբերված շտապողականությունը պարզ է. այս փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում Ռուսաստանի և Իրանի նախագահներին, որոնք հունվարի 17-ին Մոսկվայում համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր են պատրաստվում ստորագրել։

Հայ-ամերիկյան փաստաթղթի ուշադիր ընթերցողը կտեսնի, որ այնտեղ Իրանին ու Ռուսաստանին անհանգստացնող (եթե չասենք՝ սպառնացող) բազում դրույթներ կան։ Ստորագրված կանոնադրությունը, ըստ էության, Հայաստանը դարձնում է տարածաշրջանում ԱՄՆ վերահսկողական ծրագրերի իրականացման գործիք, որն ամեն պահ կարող է օգտագործվել թե՛ Մոսկվայի և թե՛ Թեհրանի դեմ։ Իսկ սա առնվազն նշանակելու է հակազդեցություն։ Ցավոք, Հայաստանը շարունակում է մնալ աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի բախման վայր, ինչը բազում վտանգներ է պարունակում մեզ համար։

Հայաստանի իշխանությունները հետևողականորեն սրում են Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունները։ Դա արդեն ոչ թե համագործակցությունից հրաժարվելու, այլ կոնկրետ հակամարտության է նմանվում։ Ի՞նչ կարող է ստանալ Հայաստանն այդ հակամարտությունից։ Իհարկե՝ միայն նոր կորուստներ։ Իսկ որո՞նք են այն երաշխիքները, որ մեր երկիրը կարող է դիմակայել Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի հետ զուգաեռ ընթացող փաստացի բոլոր այս հակամարտություններում։ Չկան նման և ոչ մի երաշխիք։ Հետևաբար ո՞րն է Փաշինյանի կառավարության իրական նպատակը։

Փաշինյանն ու Միրզոյանը անցած երեկո ևս մեկ քայլով պատերազմը մոտեցրեցին մեր երկրի սահմաններին։ Վախենամ, թե այն այլևս անխուսափելի է։ Վստահ եմ՝ Ադրբեջանի դիվանագետներն առավոտյան ժամը 6-ից ՀՀ և ԱՄՆ միջև ստորագրված կանոնակարգը ձեռքներին կանգնած են Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարությունների դռների առջև։ Մի քանի օր առաջ Ալիևը վստահեցնում էր, որ Սյունիքի համար հնարավոր պատերազմն ուղղված չի լինելու Մոսկվայի և Թեհրանի դեմ։ Այսօրվանից նա կասի, որ այդ պատերազմը հանուն նրանց շահերի է։ Եվ, ինչ-որ առումով, կլինի ճիշտ։

Ահա, թե ինչ են արել նախօրեին Փաշինյանն ու Միրզոյանը, համոզված եմ՝ նույն Ալիևի թելադրանքով։ Արդյունքում՝ ԱՄՆ-ն իր խնդիրներն է լուծում, Ադրբեջանը՝ իր։ Եվ այդ ամբողջը կրկին Հայաստանի հաշվին»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031