Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Իրանի և ՌԴ-ի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը չի ենթադրում ռազմական դաշինքի ձևավորում. Արաղչի

Մոսկվայի և Թեհրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը ուղղված է երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտների զարգացմանը, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում, բայց չի ենթադրում ռազմական դաշինքի ձևավորում։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։

«Սա իսկապես համալիր, համապարփակ համաձայնագիր է։ Այն ընդգրկում է երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները՝ հատուկ ուշադրություն դարձնելով տնտեսությանը և առևտրին… Համաձայնագիրը ներառում է համագործակցություն անվտանգության և պաշտպանության ոլորտում, սակայն չի հետապնդում ռազմական դաշինք ստեղծելու նպատակ»,- ասել է դիվանագետը Իրանի պետական ​​հեռուստատեսության և ռադիոյի եթերում։

Նրա խոսքով՝ համաձայնագիրն ուղղված չէ երրորդ երկրների դեմ և ոչ մի կերպ չի սահմանափակում Մոսկվային ու Թեհրանին այլ երկրների հետ պայմանագրեր կնքելու հարցում։ Ավելի վաղ ՌԴ-ում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել էր, որ ռուս-իրանական համաձայնագիրը կնքվելու է 20 տարով։

Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը մտադիր է դառնալ Ռուսաստանի Դաշնության և Իրանի միջև հարաբերությունների զարգացման կարևորագույն փուլը: Երկու երկրների պաշտոնյաների խոսքով՝ համաձայնագիրը ներառում է երկկողմ համագործակցության բոլոր ոլորտները և նոր հորիզոններ կբացի ռուս-իրանական փոխգործակցության տարբեր ոլորտներում՝ ներառյալ պաշտպանությունը, ահաբեկչության դեմ պայքարը, էներգետիկան, ֆինանսները, տրանսպորտը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, մշակույթը, գիտությունը և տեխնոլոգիաները։

Հունվարի 14-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնության և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը կստորագրվի նախագահների միջև հունվարի 17-ին կայանալիք բանակցություններից հետո։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվան մեծ նշանակություն է տալիս փաստաթղթի առաջիկա ստորագրմանը։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ռուս-իրանական համաձայնագիրն ուղղված չէ երրորդ երկրների դեմ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031