Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան

Լրահոս

Նոնսենս է, երբ առավոտյան Իրանից ակնկալում ես աջակցություն և պաշտպանություն, իսկ երեկոյան ստորագրում ես փաստաթուղթ նույն այդ Իրանի դեմ. Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է.

«ԱՄՆ-Վրաստան ռազմավարական համագործակցության փաստաթուղթը ստորագրվել է 2009 թ-ի հունվարի 9-ին, իսկ հունվարի 20-ին արդեն պաշտոնապես նախագահ դարձավ Բարաք Օբաման։ Այսինքն՝ թուղթը ստորագրվեց վարչակազմի փոփոխությունից 11 օր առաջ։

Սա կարող է խոսել այն մասին, որ մեր տիպի երկրների համար ԱՄՆ-ում կա ավանդույթ. հեռացող վարչակազմերը ստորագրում են նման փաստաթուղթ՝ ի նշան համատեղ նախկին աշխատանքի։

Եթե Վրաստանի համար սա ժեստ էր Սահակաշվիլիի արկածախնդիր ու ընդգծված խելագար հակառուսականությանը, որը հանգեցրել էր տարածքային կորուստների և ՌԴ-ի հետ հարաբերությունների էական վատացմանը(այսինքն ժեստ էր արդեն կայացած փաստին), ապա Հայաստանի պարագայում դա կարող է համարվել բոնուս՝ ապագա տարածքային կորուստների և ՌԴ-ի հետ հարաբերությունների էական սրման համար։

Պակաս կարևոր չէ, թե ով է փոխարինում փաստաթուղթ ստորագրած վարչակազմերին։ Դեմոկրատ Օբաման այլ թեմա է, հանրապետական Թրամփը՝ իր հեղափոխական հայացքներով՝ լրիվ այլ։
Թրամփը կարող է ընդհանրապես չհիշել այս փաստաթղթի մասին և կառուցել խիստ պրագմատիկ հարաբերություններ մեր տարածաշրջանում, կամ ընդհանրապես չկարևորել Հարավային Կովկասը։
Այդ դեպքում մեզ կմնան միայն տարածաշրջանային երկրների և Ռուսաստանի հետ վատացող հարաբերությունները։

Ըստ էության, Հայաստանը վարում է անիմաստ արտաքին քաղաքականություն։  ՀՀ արտաքին քաղաքականության նպատակը ոչ թե ՀՀ շահն է, այլ՝ իշխանության վերարտադրման շանսը՝ կոնսոլիդացնել մի ընտրազանգված, որը ցանկանում է հավատալ, թե այսուհետ ԱՄՆ-ն զորք կուղարկի թուրքերին ջարդելու, իսկ վաղը չէ մյուս օրը մենք ԵՄ անդամ ենք՝ բարձր սոցիալական նպաստներով։

Իմաստավորված արտաքին քաղաքականությունը այլ ժանր է։ Ճիշտ օրակարգ և ճիշտ խնդիրներ ձևակերպես՝ ՌԴ-ի հետ, ԵՄ-ի հետ, ԱՄՆ-ի հետ, կլինի տեսանելի արդյունք, բայց դրա համար սոլիդ իշխանություն է պետք։ Կարո՞ղ ես ԱՄՆ-ից բերել, ասենք, Հայաստանի հետպատերազմյան վերականգնման բազմամիլիարդանոց փաթեթ. դա այլ խոսակցություն է (ԱՄՆ-ը նման բազմաթիվ հաջողված փորձեր ունի), կարողանո՞ւմ ես Ռուսաստանից բերել նոր նախաձեռնություն, օրինակ՝ անվտանգության էական ապահովման, կամ ռազմատնտեսական համագործակցության, դա այլ խոսակցություն է, կարողանո՞ւմ ես ԵՄ-ից ստանալ տեխնոլոգիական վերազինման լուրջ աջակցության փաթեթ, դա ուրիշ բան։ Բայց այս իշխանությունը բացի դատարկ թղթերից ու իր հասարակության վրա սուտ հույսեր ծախելուց՝ այլ բան չի անում։

Մեր նորագույն պատմության մեջ մի լավ օրինակ կա ստրատեգիական որոշման. Իրան-Հայաստան գազամուղի կառուցումը (2006-2007)։ Բոլորը դեմ էին՝ ռուսները, ԵՄ-ը, ԱՄՆ-ը, թուրքերը։ Բայց գազամուղը կառուցվեց, որովհետև մեզ համար ուներ կենսական նշանակություն, ու բոլորը համակերպվեցին կամ նույնիսկ ողջունեցին՝ փաստը կատարվելուց հետո։
Բայց ցավոք, քարոզչությամբ սնվող հասարակություններին դատարկ թուղթը կարելի է ավելի լավ ներկայացնել, քան շոշափելի արդյունքը։ Այսօր, ագրեսիվ պետական քարոզչության ֆոնին, մեր հասարակությանն ավելի քան կարևոր է բացատրել նույնիսկ տարրական թվացող բաները։ Օրինակ այն, որ նոնսենս է, երբ առավոտյան Իրանից ակնկալում ես աջակցություն և պաշտպանություն՝ Սյունիքի վրա ադրբեջանաթուրքական հարձակման դեպքում, իսկ երեկոյան ստորագրում ես փաստաթուղթ, որի մեջ որպես միակ պրագմատիկ քայլ նախատեսված են նույն Իրանի դեմ արվելիք գործողությունները»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև