Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Մի խումբ անձինք ՀՀ-ում գործող բուքմեյքերական կայքերի մի շարք խաղային հաշիվներից հափշտակել են մոտ 56 մլն դրամ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է համակարգչային հափշտակություն կատարելու հերթական դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը՝ չորս տարբեր հանցավոր խմբերում ընդգրկված յոթ անձանց մասով:

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2021 թվականի հունիս-օգոստոս ամիսներին մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, ՀՀ-ում գործող ընկերություններին պատկանող բուքմեյքերական կայքերում գրանցված մի շարք խաղային հաշիվներից հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար: Պարզվել է, որ այդ միջոցների մի մասը հափշտակվել է չորս տարբեր հանցավոր խմբերում ընդգրկված յոթ անձանց և վերջիններիս հետ հանցավոր համաձայնության եկած և հանցավոր խմբում ընդգրկված անձանց կողմից։

Հիշյալ հանցավոր խմբերում ընդգրկված անձինք տեղյակ լինելով ՀՀ-ում գործող երկու բանկերի բանկոմատների ծրագրային ապահովման թերության մասին՝ ՀՀ տարածքում գործող ընկերությունների բուքմեյքերական կայքերում իրենց և այլ անձանց անվամբ գրանցված խաղային հաշիվներին գումարներ են մուտքագրել և մուտքագրված դրամական միջոցների արհեստական շրջանառությունն ապահովելու նպատակով կատարել են պարտության ցածր հավանականություն ունեցող խաղադրույքներ: Այնուհետև օգտվելով ծրագրային այդ թերությունից, օգտահաշվին գոյացած դրամական միջոցները բազմաթիվ կանխիկացման գործարքներով երկու տարբեր բանկոմատից միաժամանակ կանխիկացրել են՝ հափշտակելով առանձնապես խոշոր չափերի՝ առնվազն 55 մլն 480 հզր ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, քննությամբ հիմնավորվել է նաև, որ հիշյալ հանցավոր խմբերի անդամները 2022 թվականի փետրվարին կրկին օգտվելով բանկոմատներից գումար կանխիկացնելու բնականոն ընթացքն ապահովող ծրագրային թերությունից՝ համակարգչային հափշտակությամբ ձեռք են բերել առանձնապես խոշոր չափերի՝ առնվազն 55 մլն 636 հզր ՀՀ դրամ:

Հիշյալ յոթ անձանցից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված համակարգչային հափշտակությունը) և 257-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով կատարված համակարգչային հափշտակությունը), մեկ անձի նկատմամբ՝ 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված համակարգչային հափշտակությունը) (2 դրվագ), երկու անձի նկատմամբ՝ 257-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված խոշոր չափերով համակարգչային հափշտակությունը) և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված համակարգչային հափշտակությունը), երեք անձի նկատմամբ՝ 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված համակարգչային հափշտակությունը) (2 դրվագ):

Չորս անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, մեկ անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, իսկ երկու անձի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Հանցավոր խմբերում ներառված մյուս անձանց, ինչպես նաև այլ հանցավոր խմբերի մասով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031