«Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդները Դոնալդ Թրամփի երդմնակալության հրավեր են ստացել ամերիկացի կոնգրեսականներից։ Այս մասին TV Pirveli-ի եթերում հայտարարել է միության առաջնորդներից մեկը՝ «Լելո»-ի կուսակցության հիմնադիր Մամուկա Խազարաձեն, գրում է NewsGeorgia-ն։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել կոնգրեսականներին, ովքեր հրավիրել են մեզ։ Հունվարի 20-ին մենք ձեզ կադրեր կտրամադրենք դեպքի վայրից»,- ասել է Խազարաձեն, ով այս պահին աշխատանքային այցով գտնվում է Վաշինգտոնում:
Քաղաքական գործչի խոսքով՝ իր հետ միջոցառմանը ներկա են լինելու «Լելոյի» առաջնորդներ Բադրի Ջափարիձեն և Գրիգոլ Գեգելիան, ինչպես նաև վրացի գործարար, Սան Դիեգոյում Վրաստանի նախկին պատվավոր հյուպատոս Մելոր Ցուպուրիան։