Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

«Անքուն գիշերների ժամանակ Դանիին վերցրել, դուռը վրաս փակել ու հրամայել է, որ քնեմ». Էվելինա Շահիրյան

«Դանին ծնվեց ու մեր բոլորի կյանքը լույսով լցրեց: Ես չէի էլ կարող պատկերացնել, թե մայրությունը ինչ հրաշք երևույթ է: Ես ունեմ փոքր հրաշք ու դա ամենաերջանիկն է ինձ դարձնում»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով մայրության ու ծնողավարման իր կանոնների մասին, ասաց դերասանուհի Էվելինա Շահիրյանը:

«Առաջին օրերին նայում էի Դանիին ու հավատս չէր գալիս, որ ինքն իմն է: Անընդհատ նրան գրկում էի ու լացում:

Մինչև Դանիի ծնվելը մտածում էի ոնց եմ այդքանը հասցնելու, և՛ իրեն խնամել, և՛ տնային գործերն անել, և՛ աշխատել : Բայց ամեն ինչ հասցնում ես ցանկության դեպքում: Մամաս ինձ շատ է օգնում բոլոր կենցաղային հարցերում»,- մեզ հետ զրույցում պատմեց դերասանուհին:


Նա խոստովանեց, որ հղիության ընթացքում մտածում էր, որ մի քանի ամսից կդիմի դայակի օգնությանը, բայց հիմա չի պատկերացնում ու չի ուզում այդ մասին մտածել:

«Շատ դժվարությամբ կվստահեմ Դանիի խնամքը այլ մարդու:

Օգնողներն ու աջակցողներն իսկապես շատ -շատ են իմ շրջապատում ու անչափ շնորհակալ եմ բոլորին դրա համար:

Առաջին հերթին, իհարկե մայրս է, որ պատրաստակամ ամեն հարցում արագ օգնում է: Առանց նրա չգիտեմ, թե ինչ էի անելու:

Մայրիկիս ու Դանիի կապը շատ ուրիշ է, երկուսն էլ իրար համար խելագարվում են: Նրանից բացի բոլոր հարցերում ինձ շատ է օգնում տեգորս կինը, նրան էլ հանգիստ վստահել եմ ու էլի կվստահեմ Դանիին: Ամենակարևորն այն է, որ տղամարդուկս մեծանում է իրեն շատ սիրող մարդկանցով:

Հարազատներիս, ընկերուհիներիս համար ես արդեն երկրորդ պլան եմ մղվել: Նրանց Դանին է առաջնահերթ հետաքրքրում»,- անկեղծացավ Էվելինան:

Նա նշեց, որ ամուսինը՝ ռեժիսոր Հովհաննես Ղազարյանը, երեխայի խնամքի հարցում անսահման շատ է օգնում:

«Եվ՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես իր աջակցությունն անսահման շատ է եղել: Ես վստահ եմ, եթե ինքը չլիներ, ես ուժեղ դեպրեսիաներ կունենայի:

Անքուն գիշերների ժամանակ եղել է, որ Դանիին վերցրել, դուռը վրաս փակել ու հրամայել է, որ քնեմ: Դանիով իմ ու Հովոյի կապը շատ ավելի ամուր դարձավ ու ես համոզվեցի, որ ունեմ աշխարհի ամենալավ, ամենաուշադիր ու հոգատար ամուսինը»,- պատմեց մեր զրուցակիցը:

Դերասանուհի Էվելինա Շահիրյանը նշեց, որ թատրոնում այս պահին զբաղվածությունն այդքան էլ շատ չէ ու մայրիկի օգնությամբ հասցնում է:

«Շուտով սկսվելու են նոր ներկայացման փորձերը ու ավելի դժվար ընթացք կսկսվի, բայց մենք դա էլ կհաղթահարենք»,- վստահեցրեց Էվելինան: Նա հավելեց, որ մի քանի օրից կսկսվեն նոր սերիալի նկարահանումները: «Մանրամասները կիմանաք շուտով, միայն կասեմ, որ նմանատիպ կերպարով հանդես չեմ եկել ու անհամբեր սպասում եմ մեկնարկին»,- ամփոփեց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև