Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Տավուշում նոր զիջումներ են սպասվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է.

Հայ — ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովները նախօրեին որոշեցին սահմանազատումը շարունակել հյուսիսից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից, և այնուհետև շարժվել հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանը՝ Իրանի հետ։ Այսինքն՝ սկսելու են Տավուշից եւ հաջորդաբար շարժվելու են հարավ, ենթադրաբար գործընթացի մեկնարկը կտրվի հայ-վրացա-ադրբեջանական սահմանի միակ հատման կետից՝ Պապաքար բարձունքից։ Սա ներառում է հայ-ադրբեջանական շուրջ 1000 կիլոմետրանոց սահմանի մոտ 700 կիլոմետրը:

Չնայած իշխանականները ներքին եւ բաց քննարկումներին ցանկություն են հայտնել, որ սահմանազատումը շարունակվի 2021-2022 թվականներին Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներից՝ Վարդենիս, Ջերմուկ եւ այլ հատվածներից, սակայն ակնհայտ է, որ որոշողը Ալիեւն է եւ, ըստ ամենայնի՝ օկուպացված հատվածները գուցե երբեք էլ չսահմանազատվեն։

Անցած գարնանը Երևանն ու Բաքուն մոտ 12 կիլոմետր սահմանազատեցին Տավուշի ու Ղազախի հատվածներում, հայկական կողմը չորս գյուղ հանձնեց Ադրբեջանին։ Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը դա պիլոտային սահմանազատում էր անվանել, գործընթացը տեղի ունեցավ նախքան սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի հաստատումը։

Հայաստան դաշինքի պատգամավոր, Սրբազան շարժման ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանի կարծիքով սահմանազատում կոչվող կեղծ գործընթացի արդյունքում այս անգամ եւս Տավուշում տարածքներ կկորցնենք, մասնավորապես, Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածի մի քանի մասերում Ադրբեջանը մխրճվելու է մեր տարածք․«Այս ամենի հետևանքով թշնամին մի քանի հատվածներում վերահսկողության տակ է վերցնելու Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը՝ ռազմավարական և անվտանգության իմաստով ստեղծելով լրջագույն մարտահրավերներ»։
Զբաղեցնելով կարևորագույն դիրքեր՝ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետությունը դարձնելու է է՛լ ավելի խոցելի։ Պատգամավորն ուշադրություն է հրավիրում, որ համատեղ հանձնաժողովի գործունեություն չկա, եթե երկու երկրներն, իսկապես, ցանկություն ունենային սահմանազատում իրականացնելու, նախապես Կիրանցից հողեր չէին տա։ «Թող էլի սկսեին Տավուշից, հասնեին Ջերմուկ եւ այլն», բայց, Դանիելյանի խոսքով, Ալիեւն է որոշում ամեն ինչ, եւ սպառնալիքներով հասնում ցանկալի զիջումների։ Նա հիշեցնում է Ադրբեջանի նախագահի տարեսկզբի «անոնսը», որով գուժեց, թե՝ հունվարին սահմանազատման հանձնաժողովների նիստ է լինելու, սպառնալիքներ հնչեցրեց Սյունիքում ուժով միջանցք վերցնելու եւ այլնի վերաբերյալ ու ստացավ հերթական զիջումները․ «Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ»։

Հիշեցնենք՝ Կիրանցում իրականացվող գործընթացի ժամանակ իշխանականները տավուշցիներին վստահեցնում էին, որ իրական սահմանազատման ընթացքում Ադրբեջանը Հայաստանին հետ է վերադարձնելու Բերքաբեր գյուղից գրաված ավելի քան 700 հեկտար հող, սակայն Գառնիկ Դանիելյանը գրեթե վստահ է, որ ՀՀ-ն ոչ մի սանտիմետր հող էլ հետ չի ստանալու․ «Կիրանցում էլ հեկտարներ տվեցինք, ի՞նչ ստացանք դրա դիմաց, ոչինչ»։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգային հարցերով փորձագետ  Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ Տավուշից սկսելը Բաքվի համար կենսական նշանակություն ունի, քանի որ ՀՀ իշխանությունն ավելի վաղ ադրբեջանական էր հռչակել, այսպես կոչված, անկլավային գյուղերը` Վերին Ոսկեպար, Սոֆուլու ու Բարխուդարլու գյուղերը․«Դրանց հանձնումը ոչնչացնելու է Տավուշի մարզի ոչ միայն ներքին կոմունիկացիաները, այլ հարվածի տակ է դնելու Տավուշով դեպի Բագրատաշեն` հայ-վրացական սահման գնացող մայրուղին և Վրաստանից ՀՀ մտնող գազատարը: Մեկ այլ լուրջ խնդիր է դառնալու Իջևանից դեպի Բերդ գնացող ճանապարհը, որի մի հատվածը կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ»։

Պատգամավորը չի բացառում, որ Ալիեւը ստանա իր ուզածը եւ այլեւս դադարեցնի գործընթացը։ Համաձայն երկուստեք ստորագրված կանոկարգի՝  համաձայնեցված /սահմանազատված հատվածների կարգավիճակը կամ արված փոփոխությունները նախկին կետին վերադարձնելու հնարավորություն այլևս չկա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031